536.6
7.56
476.68
+29
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կենդանաբանական այգում արջի քոթոթ է բնակություն հաստատել (ՖՈՏՈ)

20:32
26 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի գորշ արջի քոթոթ է տեղափոխվել։

Ինչպես նշվում է այգու Facebook–յան էջում, սույն թվականի հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ:

«Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ: Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին: Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է», – նշվում է այգու տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ:

Այգու հաղորդմամբ, արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո:–0– 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները:
11:47
13 Հուլիսի 2019
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի:
10:30
13 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)։
21:15
12 Հուլիսի 2019
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը:
20:45
12 Հուլիսի 2019
Վաղը փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. վաղը փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ։
20:15
12 Հուլիսի 2019
Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Նշվել է, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:
19:03
12 Հուլիսի 2019
Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել. կարգավորիչ
Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում:
17:55
12 Հուլիսի 2019
Երևանում երթուղի է դուրս եկել նոր 12–մետրանոց ավտոբուս. «Նովոստի-Արմենիան» ներկայացնում է մանրամասներ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Երևանում փորձնական երթուղի դուրս եկած №26 նոր ավտոբուսը հայտնվել է ուշադրության կենտրոնում:
17:40
12 Հուլիսի 2019
Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները (ՎԻԴԵՈ)
Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը:
15:54
12 Հուլիսի 2019
ԱՆ–ն պարզաբանում է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության տրամադրման կարգն ու պայմանները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԱՆ–ն պարզաբանում է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության տրամադրման կարգն ու պայմանները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ:
15:51
12 Հուլիսի 2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենին որոշվել է կալանավորել. ՔԿ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: