526.4
7.25
475.99
+20
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` օգոստոսի 13–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
14 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ–ի սեփականատեր Ալիկ Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել է խարդախության և պետական փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ի տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությության կողմից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

  • Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի դեպքին`նշելով, որ նա ուղղակի մոլորվել է: Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ երկուշաբթի` օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: «Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է», - նշել է պաշտպանության նախարարը: Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է բանակում ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ է արել կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները: «Ավելորդ եմ համարում տարածել նման տեղեկատվություն, քանի որ ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- նշել է Տոնոյանը: Միաժամանակ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեից հայտնել են, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների միջև: 

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Երևանում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Փաշինյանը և Պատրուշևը քննարկել են հայ–ռուսական համագործակցության զարգացման հարցերն անվտանգության ոլորտում, տնտեսական և ներդրումային համագործակությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցության հարցերը միջազգային կազմակերպություններում: Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում` մարդասիրական օգնության ցուցաբերումը սիրիացի ժողովրդին և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնումը:

  • Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրելու համար Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Այդ մասին նշվում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Facebook-յան էջում: Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր:

  • Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ավելի քան 3.1 մլն դրամի հափշտակություն, որի համար կասկածվում է Սահմանապահ զորքերի զինծառայող։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Ծառայողը 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 դրամ գումար։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել