424.11
4.26
393.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հունիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

08:00
19 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Նախօրեին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթթի Վարդանյանի պսակադրության արարողությունը։ Հրապարակվել են նաև նրանց հարսանեկան պարից կադրեր։

  • Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի ոչ միայն ֆիզիկական առողջությունն է վատացել, այլ նաև հոգեկան։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Նա նշել է, որ Գրիգորյանին այցելելուց հետո Օմբուդսմեն Արման Թաթոյանի կողմից ցուցում է եղել նախկին պատգամավորի` հոգեթերապևտի մոտ հետազոտվելու վերաբերյալ։

  • Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք։ Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին։ Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ–ները, մինչև 2016թ.–ի հոկտեմբերի 6–ը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Սուրիկ Խաչատրյանը։ Միաժամանակ, Սուրիկ Խաչատրյանից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վահե Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով ԱԱԾ–ին հաղորդագրություններ տարածելիս չտալ տարըմբռնման տեղիք։ «Քիչ առաջ ԱԱԾ մամուլի կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ։ Որպես Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահե Հակոբյանը չունի որևէ առնչություն նշված իրադարձությունների հետ։ Շփոթմունքն առաջացել է այն բանի հետևանքով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում Սյունիքն ունեցել է երկու մարզպետ. Սուրեն Խաչատրյան և Վահե Հակոբյան։ Ինձ համար անհասկանալի պատճառներով հաղորդագրությունը կազմողները չեն նշել նախկին մարզպետի անուն ազգանունը, ինչը դարձել է նման անդուր շփոթմունքի պատճառ։ Հորդորում եմ ԱԱԾ մամուլի կենտրոնին հետայսու նման հաղորդագրություններ կազմելիս լինել չափազանց ուշադիր և չտալ տարըմբռնման տեղիք», – նշել է Սաղաթելյանը։

  • Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: Գրիգորյանի օգտին քվեարկել են 99, դեմ` 22 պատգամավոր: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

  • Հայտնի իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները կարևոր քայլ է համարում նոր հաջողությունների հասնելու համար: Ըստ նրա, երկու վերջին հաղթանակները, բացի արդյունքից, շատ դրական լիցքեր են հաղորդել Հայաստանի թիմին: «Սեպտեմբերին շատ կարևոր խաղեր կլինեն Հայաստանի հավաքականի համար: Այդ երկու հաղթանակները վստահություն ու հանգստություն տվեցին ֆուտբոլիստներին և երկրպագուներին, ինչը շատ կարևոր է հետագա նպատակների հասնելու համար», - ասել է Դել Բոսկեն: Նշենք նաև, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում Դել Բոսկեն հանդես է եկել դասախոսությամբ հայ մարզիչների համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ