540.27
7.4
478.54
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հունիսի 4–ի կարևոր նորությունների հնգյակը (ՎԻԴԵՈ)

08:00
05 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 4–ի կարևոր նորությունների սեփական տարբերակը։

  • Պրահայի քաղաքային դատարանը թույլ է տվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան։ Արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է ընդունի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան։ Միաժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման հետ կապված իրավիճակը։

  • Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպված նախարարություններում շարունակվում է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետի որոշմամբ, մի շարք փոխնախարարներ են նշանակվել վերակազմավորված նախարարություններում։ Եվ այսպես, Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնում։ Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Արայիկ Խզմալյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարների պաշտոնում։ Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։ Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարների պաշտոնում։

  • Մարտի 1–ի տուժածները փոխհատուցում կստանան։ Համապատասխան օրինագիծն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Ըստ օրինագծի, փոխհատուցում կարող են ստանալ այդ դեպքերի հետևանքով մահացների իրավահաջորդները, ինչպես նաև միջին և ծանր վնասվածքներ ստացողները: Փոխհատուցման չափը դեռ սահմանված չէ, այդ հարցի շուրջ կառավարությունում քննարկումներ կանցկացվեն:

  • Հունիսի 4–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարության համաժողովի ժամանակ։ Իր ելույթի ընթացքում վարչապետը նշել է օդային փոխադրումների կարևորությունը Հայաստանի համար, քանի որ երկիրը կիսաշրջափակված իրավիճակում է։ «Այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Անշուշտ, ուրախալի է, որ այս ոլորտում արդեն կան դրական արդյունքներ, և մենք ապագային ավելի լավատեսական օրակարգով ենք նայում», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

  • Ազգային ժողովը երեքշաբթի նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել է 114 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեն եղել: Մասնավորապես, կառավարության կողմից առաջարկվող օրինագիծը նախատեսում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում կրճատել զինծառայություն կրելու նվազագույն ժամկետները` 3–ից դարձնելով 2 տարի։ Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է բաձրացրնել տարիքային շեմը` 36–ից դարձնելով 40, իսկ հատուկ կարևոր կամ հազվագյուտ մասնագիտությունների դեպքում` անգամ մինչև 45 տարեկան։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:54
14 Հունիսի 2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։
10:23
14 Հունիսի 2019
Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
14 Հունիսի 2019
Հինգշաբթի` հունիսի 13–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 13–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
00:21
14 Հունիսի 2019
Երևանի կենտրոնում բացվել է Տիմատիի ռեստորանային ցանցում ներառված Black Star Burger–ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում բացվել է Տիմատիի ռեստորանային ցանցում ներառված Black Star Burger–ը:
23:59
13 Հունիսի 2019
Փաշինյանը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։
21:17
13 Հունիսի 2019
Հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է ներկայացրել «Ծիրանի»–ում թունավորվածների առողջական վիճակից. ԷՔՍԿՅԼՈՒԶԻՎ
Հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
18:39
13 Հունիսի 2019
Հայաստանի ԲԴԽ անդամներից մեկը հրաժարական է տվել
Դատավոր Արմեն Խաչատրյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։
17:24
13 Հունիսի 2019
Երբ զոքանչը նաև «ընկեր» է. 37-ամյա տղամարդը զոքանչի հողամասում կանեփ է աճեցրել
Նոր Հաճնում թմրանյութ պահելու կասկածանքով 37-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն:
17:02
13 Հունիսի 2019
Առաջարկ Ամերիաբանկից. խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման 250 տոմս
Ամերիաբանկը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով:
16:15
13 Հունիսի 2019
650 հազար դրամ. Փաշինյանը Քոչարյանից փոխհատուցում է պահանջում
Նախօրեին Քոչարյանը հետ է կանչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սպանություններին առնչակից լինելու մասին հայտարարության հայցը։
16:00
13 Հունիսի 2019
Ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ թունավորվածները կարող են փոխհատուցում ստանալ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
«Ծիրանի» ռեստորանային համալիրը չի հրաժարվում պատասխանատվությունից և պատրաստ է փոխհատուցել տուժածների անալիզների և բուժման ծախսերը։
13:58
13 Հունիսի 2019
ՔԿ–ն մեղադրել է Ծառուկյանին անարգանքի մեջ
Նախօրեին Ծառուկյանը հարցաքննության ծանուցում է ստացել, սակայն պատռել է այն Քննչական կոմիտեի աշխատակցի ներկայությամբ։