536.6
7.56
476.68
+32
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հուլիսի 9–ի կարևոր նորությունները

08:00
10 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 9–ի կարևոր նորությունները։

  • Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Պետեկամուտների կոմիտեի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 դրամի արժեքի չափով)», - հայտնում է Ազգային անվտանգությունը: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն:

  • Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին` Սևանա լճի ծաղկման վերաբերյալ։ Ըստ նախարարի, Սևանի կանաչելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ լճում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր:  «Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկն այն է, որ կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից լիճը թափվող ախտոտող նյութերը, մյուս պատճառը՝ ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում», - ասաց Գրիգորյանը։

  • Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից տուժածին, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղափոխել են Հայաստան, նշվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook–յան էջում։ Նշվում է, որ նա տեղափոխվել է սանավիացիայի ուղղաթիռով հայ բժիշկների հսկողության ներքո։ Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Նախօրեին Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի երեք քաղաքացիները, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ծանր, արդեն «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխվել են երևանյան բժշկական կենտրոններ։

  • Սլովակիայում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

  • Հայաստանի ազգային ժողովը երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում ծառայություններ մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով: Մասնավորապես, այդ համակարգի շնորհիվ, քաղաքացին կկարողանա ամուսնությունը գրանցել իր համար ЗАГС–ի ստորաբաժանումում, այդ թվում` արտերկրում Հայաստանի հյուպատոսական բաժիններում: Ինչ վերաբերում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով (2016 թ.-ի հոկտեմբերից Հայաստանում գործում է փոխնակ մայրություն) ծնված երեխաների գրանցմանը, ապա այդ հարցը նույնպես կկարգավորվի նոր փոփոխություններով:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
16 Հուլիսի 2019
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
11:31
16 Հուլիսի 2019
Էդմոն Մարուքյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա ծերացած ժամանակ (ՖՈՏՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացել է Facebook–ում թափ առնող ֆլեշմոբին։
11:09
16 Հուլիսի 2019
Փաշինյան. Հայաստանը դարձնում ենք դրախտ տաղանդավոր մարդկանց համար (ՎԻԴԵՈ)
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:16
16 Հուլիսի 2019
Հետիոտնային փորձնական 3D անցում է հայտնվել Երևանում (ՎԻԴԵՈ)
ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։
08:00
16 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի`  հուլիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։