ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ–ի հետևանքով տուժած ՀՀ 3 քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան:
Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:
Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երկու դեռահասների վիճակը ծանր է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում