ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ՊՆ մաուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Загружается новость ... "Лево"
Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության կադրերն ավելի վաղ հայտնվել են սոցցանցերում: Հաղորդվում է, որ նախնական ամսաթիվը 2022թ.-ի սեպտեմբերի 13-14-ն է:
«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը», - ասաց Թորոսյանը:-0-