436.74
4.42
403.98
-3
Եղանակը Երևանում
Հայ

Վեթինգի մասին օրինագիծը պատրաստ է, իսկ ընդդիմությունը տեղյակ էլ չէ

15:13
29 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Վեթինգի մասին» օրինագծի մշակումը գտնվում է ավարտական փուլում, չորեքշաբթի ԱԺ–ում հայտարարեց «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Загружается новость ... "Лево"

Մայիսի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հանուն անկախ դատարանների» ակցիայի մեկնարկի մասին և կոչ է արել երկուշաբթի առավոտյան արգելափակել բոլոր դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը։ Երկուշաբթի 8։30–ից մինչև 13։30–ը վարչապետի կոչով ակտիվիստների խմբերն ապաարգելափակել են երկրի դատարանների մուտքերը։

Նույն օրը Փաշինյանը հայտարարել է, որ դատարանները չեն օգտվում հանրության վստահությունից, և եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը։ Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանի դատավորները պետք է ենթարկվեն vetting ի։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ երկրում եկել է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

««Իմ քայլը» վեթինգի նախագծի մշակումը նախաձեռնել է դեռևս մի քանի ամիս առաջ։ Հիմա մենք գտնվում ենք ավարտական փուլում, և ես առաջարկում եմ խորհրդարանական ընդդիմությանը` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, մեկ շաբաթում ներկայացնել գրավոր առաջարկներ այն մասին, թե ինչ նրանք կցանկանային ներառել այդ օրինագծում, ինչպես նաև նշել իրենց հուզող ասպեկտները», – ասաց Մակունցը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, առաջարկը վերաբերում է նաև հասարակական կազմակերպություններին և կառույցներին, որոնք հետաքրքրված են այդ գործընթացով։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքյանը տարակուսանք հայտնեց` ընդգծելով, որ եթե օրինագիծը մշակվում է մի քանի ամիս, ապա ընդդիմադիր ուժերը ևս պետք է  ներառված լինեին մշակողների խմբում, որպեսզի կարողանային ներկայացնել իրենց առաջարկները։

«Եթե մի քանի ամիս առաջ եք սկսել «Վեթինգի մասին» օրինագծի մշակումը, իսկ մենք անգամ խաբար չենք, ապա դա արդեն վատ ազդակ է։ Գիտեմ, որ դուք մի քանի ամիս առաջ չեք աշխատել այդ հարցի վրա, դուք զբաղվել եք անցումային արդարադատության առաջարկների մշակմամբ, իսկ վեթինգը նոր է հայտնվել» ,– ասաց Մարուքյանը` նշելով, որ նման հարցերով հարկավոր է ստեղծել աշխատանքային խումբ և զբաղվել համատեղ քննարկումներով և մշակումներով։

«Եթե դուք արդեն ինչ–որ բան մշակել եք, ապա մենք պետք է տեղյակ լինեինք և դրանց հիման վրա ներկայացնեինք առաջարկներ։ Իսկ հիմա մենք դեռ ծանոթ չեք փաստաթղթին, չենք կարող ներկայացնել մեր առաջարկները։ Միաժամանակ այս դեպքում դուք կհայտարարեք, որ մենք հրաժարվում ենք աշխատել իշխանությունների առաջարկների հետ», – ասաց Մարուքյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը