ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցելու ցուրտ օդային հոսանքներ։
«Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», – նշել է օդերևութաբանը։–0–