534.18
7.56
476.18
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ուրախ լուր. ՀՀ–ում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

15:27
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակում։

Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 27-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

««Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- նշեց Ավանեսյանը:

Նախատեսվում է նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտն` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, կառավարության կողմից հավանություն արժացավ Առողջապահության նախարարության` բնակչի բուժօգնության բարելավմանն ուղղված հերթական առաջարկը։

Առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար առողջապահության նախարարությանը հատկացվել է 12 միլիարդ դրամ:

Մի շարք ծագրերում նախատեսվող փոփոխություններով` ընդլայնվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակը, շահառուների խմբերը: Քայլերն ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչը կնպաստի գրպանից կատարվող ծախսերի ցուցանիշի նվազեցմանը: Միաժամանակ, հավելյալ ֆինանսական միջոցները հնարավորություն կտան առողջապահական կազմակերպությունների արդիականացման և անհրաժեշտ սարքավորումներով վերազինման:

Հարկ է նշել, որ ծրագրերից յուրաքանչյուրն ուղղված է կյանքեր փրկելուն, կյանքի տևողության և որակի բարձրացմանը` ինչպես պացիենտների, այնպես էլ նրանց հարազատների։ Ծրագրերի կենսագործումն ունենալու է նաև տնտեսական ազդեցություն` ի դեմս կենսունակ մարդկային կապիտալի:

1. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին հատկացված լրացուցիչ 5.1 մլրդ դրամը կուղղվի`

1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև` հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը, ոլորտում ստվերային գործունեության նվազմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,

2) սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Միջոցները կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը,

3) մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցմանը:

Այս փոփոխություններից կօգտվի 500 հազար մեր քաղաքացիներ՝ ի հավելումն այն 230 հազարի, ում այս բարելավված փաթեթը տրամադրվեց տարեսկզբին:

2. «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև կփոխհատուցվի մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը: Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահասերեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկմանիրավունք ունեցող մինչև 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն:

3. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` կյանք փրկող սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրի կատարմանն ուղղելով 1.2 մլրդ դրամ:

4. «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպված չլինեն գրպանից վճարումներ կատարել։ Տարվա սկզբից մեկնարկած այս ծրագիրը հաջողությամբ ընթանում է, սակայն հավելյալ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիները չեն կարող սպասել և ամեն կորսված օրը կարող է լինել որոշիչ: Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 900 մլն դրամ։

5. «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադների թիվը, մասնավորապես` Երևանում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտը ամենաշատն է։ Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ։

6. Գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի։ Այս նպատակով կծախսվի շուրջ 2 մլրդ դրամ։

7. ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» շենքային պայմանների համապատասխանեցում միջազգային ՋԴՓ ստանդարտներին, որպեսզի պետական կարիքների համար ձեռք բերվող դեղորայքը պահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Այս նպատակով նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ծախսեր։

8. Նախատեսվում է իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոնների վերակառուցման, 1 բժշկական կենտրոնի վերանորոգման, 3 բժշկական կենտրոնների մասնակի վերանորոգման, 2 բժշկական կենտրոնի կառուցման համար, որի համար կծախսվի շուրջ 450մլն դրամ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին: