ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը, նշվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում:
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ:
Նշենք, որ քիչ առաջ Ucom–ից
հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։–0–