+18
Եղանակը Երևանում
Հայ

Տուգանային միավորների համակարգ և արգելք օտարերկրացի վարորդների համար. Հայաստանը փոխում է օրենքները

13:24
11 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։

Ինչպես ԱԺ–ում ելույթ ունենալիս նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, փոփոխություններով նախատեսվում է ներդնել բալային համակարգ վարորդների համար։

Նրա խոսքով, նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել «զանցանք–տուգանք» համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը։

Загружается новость ... "Лево"

«Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, վարորդական իրավունք ստանալուց հետո վարորդին տարվա համար տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվելու են տուգանային միավորներ, որոնց չափը սահմանվելու է` ելնելով խախտման հանրային վնասակարության աստիճանից ու քանակից։

«9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։ Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք», – նշեց նա։

ՀՀ փոխոստիկանապետն ընդգծեց, որ օրենքի ընդունումը չի պարտադրում օտարերկրյա քաղաքացիներին ունենալ հայկական վարորդական իրավունք, եթե վերջիններս աշխատանքի տեղավորվեն Հայաստանում (որպես վարորդ. խմբգր.)։ Միաժամանակ նա նշեց, որ համակարգն արդեն գործում է Եվրոպայի մոտ 20 երկրներում, իսկ հետխորհրդային տարածքի պետություններից` Վրաստանում և Ուկրաինայում։

ՀՀ փոխոստիկանապետը նաև նշեց, որ օրինագծով նախատեսվում է բիզնես գործունեության սահմանափակում օտարերկրյա վարորդական իրավունքներով, մասնավորապես, առաջարկվում է Հայաստանում արգելել տրանսպորտային միջոցներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեությունն` ազգային կամ միջազգային վարորդական իրավունքների օգտագործմամբ, բացառությամբ միջազգային տրանզիտի։

«Արգելքը չի կիրառվի փոխադարձության սկզբունքով ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների նկատմամբ, իսկ եթե փոխադարձության սկզբունքն ապահովվի, ապա մենք կանենք բացառություն նաև ԱՊՀ երկրների քաղաքացիների համար», –  ասաց նա։

Հովհաննես Քոչարյանի խոսքով, այլ երկրներում (որոնք Հայաստանի հետ միջազգային համաձայնագրերի մասնակից չեն) տրվող վարորդական իրավունքները կհամարվեն ուժի մեջ, եթե դրանք ներկայացված են հայերեն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
15:10
20 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը` լավագույն զենքի ձեռք բերման, «Սու 30»-ի մատակարարման և «Իսկանդերը» գերազանցող զենքի մասին
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով:
13:50
20 Սեպտեմբերի 2019
Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։
12:02
20 Սեպտեմբերի 2019
Բաց տեքստով. Փաշինյանը ` Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի մասին
Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 13–ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
10:34
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ եղանակ է սպասվում Անկախության օրը. պատմում են օդերևութաբանները
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։