+28
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը թարմ տեղեկություններ է հայտնել Վրաստանի ՃՏՊ–ում տուժածների մասին (ՎԻԴԵՈ)

20:41
09 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թարմ տեղեկություններ է հայտնել Վրաստանի ՃՏՊ–ում տուժածների մասին։

Նրա խոսքով, այսօր տեղափոխված քաղաքացու վիճակը մնում է կայուն, սակայն ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Թբիլիսիում գտնվող մյուս տուժած երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, նա դեռևս տեղափոխման ենթակա չէ:

«Ուրախ եմ, որ այսուհետ մեր հարևան երկրներից կարող ենք մեր սեփական ուժերով` առանց այլ երկրների օգնության ավիացիայով մեր քաղաքացիներին տարհանել դեպի Հայաստան», – նշել է նա Facebook–յան իր էջում:

Թորոսյանը նաև շնորհակալություն է հայտնել իր տեղակալ Հովհաննես Հարությունյանին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, Էրեբունի ԲԿ արհեստավարժ բուժաշխատողներին, օդաչուին և ավիացիայի այլ մասնագետներին, ԱԻՆ, ԱՆ և դեսպանատան մյուս գործընկերներին մեր քաղաքացուն ապահով Երևան տեղափոխելու համար:

Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Նախօրեին Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի երեք քաղաքացիները, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ծանր, արդեն «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխվել են երևանյան բժշկական կենտրոններ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները:
11:47
13 Հուլիսի 2019
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի:
10:30
13 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)։
21:15
12 Հուլիսի 2019
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը:
20:45
12 Հուլիսի 2019
Վաղը փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. վաղը փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ։
20:15
12 Հուլիսի 2019
Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Նշվել է, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:
19:03
12 Հուլիսի 2019
Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել. կարգավորիչ
Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում:
17:55
12 Հուլիսի 2019
Երևանում երթուղի է դուրս եկել նոր 12–մետրանոց ավտոբուս. «Նովոստի-Արմենիան» ներկայացնում է մանրամասներ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Երևանում փորձնական երթուղի դուրս եկած №26 նոր ավտոբուսը հայտնվել է ուշադրության կենտրոնում: