527.4
7.25
475.91
+27
Եղանակը Երևանում
Հայ

Սուրեն Խաչատրյանն ԱՄՆ–ից վերադարձել է Հայաստան Ամերիաբանկում աշխատելու համար

19:12
26 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր: Այս մասին հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ 

«Իմ ընտանիքում բոլորը մաթեմատիկոսներ ու ինժեներներ են, որոնք ծանոթներ ունեին Սիլիկոնի հովտում, տեղի հայ համայնքում: Ցավոք, իմ տարիքի ոչ ոք չկար, առաջին 6-7 ամսվա ընթացքում առհասարակ հնարավորություն չեմ ունեցել` շփվելու իմ տարիքի երիտասարդ հայերի հետ: Հայաստանցի հայի համար ինտեգրվելը շատ դժվար էր, սփյուռքահայությունը սովոր չէր տեսնել ԱՄՆ տեղափոխվող հայաստանցիների, ես ինձ օտար էր զգում: Անգամ հայկական եկեղեցի այցելելը չէր օգնում: Երբ խոսում էի մաքուր հայերեն, մարդիկ զարմանում էին, որովհետև սովոր չէին լսել հայերեն, միմյանց հետ խոսում էին անգլերեն, իսկ հայերեն` միայն նեղ ընտանեկան միջավայրում, ծնողների հետ»:

Միգուցե, մտածում էր Սուրենը, Լոս Անջելեսում ավելի հեշտ կլինի ինտեգրվել հայ համայնքին, բայց երբ վերջապես տեղափոխվեց, ԱՄՆ-ում ապրել էր արդեն 8 տարի ու գիտեր, որ սփյուռքն իր տեղը չէ: Ըստ Սուրենի` միգուցե հենց դա է պատճառը, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան: 

«Եթե հենց սկզբից Լոս Անջելես գնացած լինեի, միգուցե այնտեղ էլ մնայի: Ինչ խոսք, ես երախտապարտ եմ, որ նախ բնակություն հաստատեցինք Սան Խոսեում, որովհետև հենց այդտեղ ես առաջին անգամ զգացի, որ իմ տեղն ԱՄՆ-ն չէ»:

Ավարտելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանը և Փեփըրդին համալսարանի մագիստրատուրայի գործարար կառավարման բաժինը` Սուրենը 2 տարի աշխատեց որպես բյուջեի վերլուծաբան: ԱՄՆ-ում 10 տարի բնակվելուց հետո` 2009 թվականին, նա կարճ ժամանակով վերադարձավ Հայաստան և այստեղ բիզնես-վերլուծաբանի աշխատանք գտավ, որը նրա համար ճանապարհ հարթեց դեպի ավելի բարդ ու հետաքրքիր աշխատանք Ուկրաինայում, որտեղ էլ նա 18 ամիս աշխատեց Դոյչե Բանկի զարգացման կենտրոնում: Դա օգնեց նրան ստանալ իր երազանքի աշխատանքը Նյու Յորքում:

«Նյու Յորք տեղափոխվելիս ես տարիքով ավելի մեծ էի ու կարիքը չէի զգում` մշտապես ակտիվորեն ներգրավված լինելու հայկական սփյուռքում, ինչպես 17 տարեկանում, երբ դեռ նոր էինք տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ավելի հասուն մարդ էի, գիտեի, թե ինչ է ինձ հարկավոր: Նյու Յորքն ունի շատ ուժեղ հայ համայնք, բայց մարդիկ իրար հետ շատ չեն շփվում, որովհետև քաղաքը մեծ է, մարդիկ իրարից հեռու են ապրում: Մանհեթընում կա մեծ հայկական եկեղեցի, բայց ոչ բոլորն են գալիս կիրակնօրյա պատարագին: Նյու Յորքում ես աշխատում էի որպես ՏՏ բիզնես-վերլուծաբան և նախագծերի ղեկավար, մինչև առաջարկ ստացա Ամերիաբանկից»: 

Ըստ Սուրենի, կյանքը Նյու Յորքում շատ դժվար է: Դինամիկ անցուդարձն ու աշխատանքը խլում են ողջ ժամանակը, իսկ այն, որ հայկական սփյուռքը ցրված է քաղաքով մեկ, նաև դժվարացնում է կողակից գտնելը: Բացի դրանից, 2008 թվականին Սուրենի ծնողները վերադարձել էին Հայաստան, և նա շատ էր կարոտում նրանց, ուստի որոշեց ինքն էլ վերադառնալ Հայաստան և ամեն ինչ սկսել նորից:  

«Ծնողներս սկսեցին համոզել ինձ, որ վերադառնամ, ասում էին, որ եթե աշխատանք գտնեմ, ամեն ինչ լավ կլինի, ուստի Նյու Յորքում երեք ու կես տարի աշխատելուց հետո ես դիմեցի Ամերիաբանկ և ստացա աշխատանքի առաջարկ: Անկեղծ ասած, շատ էի կասկածում, որովհետև գոհ էի իմ այն ժամանակվա աշխատանքից, իսկ տեղափոխությունը նշանակում էր, որ պիտի հրաժարվեի մեծ հնարավորություններից, բայց ես Ամերիաբանկի մասին շատ լավ բաներ էի լսել և ի վերջո որոշեցի ռիսկի դիմել: Շատ երախտապարտ եմ, որ որոշումս իրեն արդարացրեց»:

Ներկայումս Սուրենն աշխատում է Ամերիաբանկում որպես նախագծերի ավագ ղեկավար: Նրան են վստահվում ամբողջ կազմակերպության մակարդակով իրականացվող նախագծերը: Օրական Սուրենն ունենում է 2-5 գործնական հանդիպում, անընդհատ վերանայում և կատարելագործում է նախագծերն ըստ ներկայացվող պահանջների: Սուրենը շատ գոհ է իր նոր աշխատանքից, կազմակերպության միջավայրից և ասում, որ աշխատանքն Ամերիաբանկում իրեն ստիպում է միշտ, ամեն օր ձգտել դեպի կատարելությունը: Ըստ նրա` աշխատակիցների մասնագիտական աճն ու զարգացումն Ամերիաբանկում առաջին տեղում են, իսկ ամենաշատը նրան դուր է գալիս այն, որ Ամերիաբանկում ղեկավարությունը միշտ աջակցում է աշխատակիցներին, իսկ ինքն աշխատանքն ամեն օր հնարավորություն է տալիս` նոր մարտահրավերներ հաղթահարելու:

«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք: Ամեն օր նոր գաղափարներ, նոր մարտահրավերներ: Ամերիաբանկում ես իրականացնում եմ CRM-նախագծեր ամբողջ բանկի մակարդակով: ԱՄՆ-ում նման նախագծերը սովորաբար իրականացնում են խոշոր խորհրդատու ընկերություններ, իսկ այստեղ ես հնարավորություն ունեմ` ինքս ղեկավարելու դրանք իմ անգնահատելի գործընկերների աջակցությամբ»:

Սուրենի աշխատանքը Հայաստանում շրջադարձային եղավ նրա կյանքի համար:

«Ամերիաբանկում աշխատելու առաջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ աշխատատեղը գտնվում էր մարքեթինգի և PR-ի թիմերի հարևանությամբ: Ավելի կոնկրետ` ես նստում էի իմ ապագա կողակցի կողքին: Իմ` Հայաստանում մնալու որոշման մեջ հսկայական դեր խաղաց ամուսնությունս»:

Սուրենի համար Հայաստանում աշխատելու ամենամեծ մարտահրավերներից մեկն այն էր, որ հնարավոր չէր առավոտյան ժամն 9:00-ին հանդիպում նշանակել: Այժմ` 3 տարի անց, նա արդեն սովոր է դրան և բացահայտել է հայրենիքում ապրելու բազում առավելությունները` կարող է աշխատանքի գնալ ոտքով, ընկերների հետ հանդիպել ցանկացած ժամանակ` թեկուզ ընդամենը 20 րոպե առաջ նրանց տեղեկացնելով, վստահ լինել, որ կարող է պահպանել հայկական ինքնությունը: Ամեն օր Սուրենի համար նոր բացվող էջ է` լի նոր բացահայտումներով ու մարտահրավերներով: 

«Ապագայի համար միայն մեկ ցանկություն ունեմ: Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»: 

Աղբյուրը՝ RepatArmenia


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել
19:40
22 Օգոստոսի 2019
Հայաստանի նախագահը մեկնաբանել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։
17:38
22 Օգոստոսի 2019
Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում (ՖՈՏՈ)
12–րդ դարի հայ բժիշկ և գիտնական Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում:
17:16
22 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողները կկարողանան օգտվել անտոկոս հիփոթեքից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց զինծառայողների հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի ներդրման նախագիծը։
12:30
22 Օգոստոսի 2019
Հայտնաբերվել է Գեղարքունիքում սիբիրախտով վարակի աղբյուրը (ՖՈՏՈ)
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
10:50
22 Օգոստոսի 2019
Բացահայտվել է «օրենքով գողի» սպանությունը. կասկածվում է ՌԴ Գրոզնի շրջանի բնակիչ
Ոստիկանությունը հայտնում է «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության բացահայտման մասին:
10:11
22 Օգոստոսի 2019
Արայի լեռան մոտ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին