532.17
7.54
476.13
+28
Եղանակը Երևանում
Հայ

Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)

18:34
14 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը: 

«Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաև իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք, և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:

Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից և վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երևանում, մինչև 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին և որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք, և կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք Ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաև Ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել. «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար: Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել, բառիս լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
23 Հուլիսի 2019
Ուղեղի ուսումնասիրության գիտական կենտրոն կբացվի ՀԲ–ի 600 հազ դոլարի դրամաշնորհով
Գիտակրթական կենտրոնը կստեղծվի գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա։
17:46
23 Հուլիսի 2019
Երևանում «դրիֆտող» երիտասարդների մեքենաները հայտնվել են տուգանային հրապարակում (ՎԻԴԵՈ)
Երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով դիտավորյալ թույլ են տվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։
17:02
23 Հուլիսի 2019
Ի՞նչ անել կարիճի խայթոցի դեպքում. պատմում է Առողջապահության նախարարությունը
Այս տարի Հայաստանում գրանցվել է կարիճի խայթոցի 125 դեպք
16:42
23 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է աճել. դեսպան
Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է ավելանալ:
10:20
23 Հուլիսի 2019
Երևանում, հնարավոր է, սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, այսօր սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ։
08:00
23 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ: