536.6
7.56
476.68
+29
Եղանակը Երևանում
Հայ

«Սպայկան» հայտարարություն է տարածել` ի պատասխան «ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը»

12:35
07 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Սպայկա» ՍՊԸ–ն տարածել է հերթական հայտարարարությունն` ի պատասխան «ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը»։

«Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով», – նշվում է «Սպայկա» ՍՊԸ–ի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ 

Մամուլի ծառայությունից նշում են, որ միայն նրա համար, որ ընկերության տնօրենը «հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար»:

«ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք», – նշել են ՍՊԸ–ից։

Ընկերությունում կարծում են, որ ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ: 

«ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև Սպայկա ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք: Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել», – եզրափակել են ընկերությունից։

Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 7 036 666 312 ՀՀ դրամ (ավելի քան 14.4 մլն դոլար) հարկեր չվճարելու դեպք։ Պետական եկամուտների կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ` հարկեր և մաքսատուրքեր վճարելուց խուսափելու մեղադրանքով։

Ապրիլի 5–ին կազմակերպված ասուլիսի ժամանակ Ղազարյանը հերքել է խախտումների փաստը` հայտարարելով, որ նշված գումարից 5,5 մլրդ դրամն ԱԱՀ–ի վճարներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերություն` գործող օրենսդրության համաձայն։

Դրան ի պատասխան ՊԵԿ–ը տարածեց մամուլի հաղորդագրություն, որտեղ առանձին կետերով անդրադարձավ ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա գործին։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
16 Հուլիսի 2019
Էդմոն Մարուքյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա ծերացած ժամանակ (ՖՈՏՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացել է Facebook–ում թափ առնող ֆլեշմոբին։
11:09
16 Հուլիսի 2019
Փաշինյան. Հայաստանը դարձնում ենք դրախտ տաղանդավոր մարդկանց համար (ՎԻԴԵՈ)
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:16
16 Հուլիսի 2019
Հետիոտնային փորձնական 3D անցում է հայտնվել Երևանում (ՎԻԴԵՈ)
ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։
08:00
16 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի`  հուլիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։