534.43
7.58
476.45
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Սպայկա»–ն հերքում է 7մլրդ դրամի հարկեր չվճարելու մեղադրանքները

18:04
05 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Սպայկա» ՍՊԸ–ի տնօրեն Դավիթ Ղազարյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հերքում է ՊԵԿ–ի կողմից առաջադրված մեղադրանքները, որոնք վերաբերում են 7մլրդ դրամի հարկեր չվճարելուն։

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 7 036 666 312 ՀՀ դրամ (ավելի քան 14.4 մլն դոլար) հարկեր չվճարելու դեպք։ Պետական եկամուտների կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ` հարկեր և մաքսատուրքեր վճարելուց խուսափելու մեղադրանքով։

Ղազարյանի խոսքով, այդ գումարն արհեստականորեն ուռճացվել է ՊԵԿ–ի կողմից։

«Դա արվել է հասարակական կարծիքը ՊԵԿ–ի կողմն ուղղելու համար», – ասաց Ղազարյանը։

Խոսելով չվճարված հարկի չափի մասին` տնօրենը հայտարարեց, որ այն ոչ մի կերպ կապված չէ ընկերության հետ, քանի որ հարկային պահանջներն ուղղված են այլ ընկերությանը` «Գրին պրոդուկտին», որն արհեստականորեն կապել են «Սպայկայի հետ», ինչը թույլ է տվել ՊԵԿ–ին հարկային պահանջներ ներկայացնել նաևՂազարյանին։

«Այդ 7 մլրդ թիվն ինչի՞ց է բաղկացած։ 5,5 մլրդն ավելացված արժեքի հարկն է, այդ ապրանքը եկել և գնացել է ԵԱՏՄ: Այս շինծու թիվը՝ 7 մլրդը, իրավաբանությանը չի համապատասխանում: Ապօրինաբար են «Գրին պրոդուկտը» բերել և կապել «Սպայկայի» հետ։ Քանի որ «Գրին պրոդուկտ»–ով վճարող չկա, դրա համար «Սպայկայի» հետ են փոխկապակցում, որ այդ գումարը կորզեն»,- ասաց նա` նշելով, որ պարբերաբար փորձել է հանդիպում կազմակերպել ՊԵԿ նախագահի հետ, սակայն չի հաջողվել:

Մնացած գումարի կապակցությամբ` Ղազարյանը նշեց, որ քննիչները դրսևորել են բացառիկ ունակություններ, և փաստաթղթերի վերլուծությունը, որը սովորաբար տևում է մի քանի ամիս, քննիչները կատարել են ընդամենը մի քանի օրում, ինչի արդյունքում էլ ստացվել է վերջնական գումարը։ 

Ղազարյանը նաև նշեց, որ անգամ իր կալանքի միջնորդությունը բավարարելու դեպքում` «Սպայկան» կշարունակի իր գործունեությունը բնական հունով։

Ղազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը նշանակված է այսօր` ապրիլի 5–ին։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
17 Հուլիսի 2019
Ճիշտ չեմ համարում, որ կառավարությունը կամ կառավարական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխություն նախաձեռնի
Փաշինյանը ներկայացրեց սահմանադրական նոր փոփոխությունների նկատմամբ իր վերաբերմունքը
20:19
17 Հուլիսի 2019
Ծառայության վերադառնալուց հրաժարված զինծառայողը կրկնակի բուժփորձաքննություն կանցնի Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չորեքշաբթի այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։
17:16
17 Հուլիսի 2019
Որքա՞ն անվտանգ է Սևանա լճի ջուրը. մեկնաբանում է Առողջապահության նախարարության փորձագետը
Սևանա լճի ջուրն այսօրվա դրությամբ անվտանգ է լողալու, բայց ոչ խմելու համար
16:25
17 Հուլիսի 2019
Նշանակվել է վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է կառավարության ղեկավարի արարողակարգի պատասխանատու:
15:38
17 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում զեկույցով է հանդես եկել House Democracy Partnership ֆորումում
Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը զեկույց է ներկայացրել
15:04
17 Հուլիսի 2019
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ-20–ում
Numbeo.com պորտալը հրապարակել է հանցավորության վարկանիշը (Crime Index 2019):
13:32
17 Հուլիսի 2019
Ճառագայթային բուժման ծառայությունում կատարվել են մի շարք փոփոխություններ
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության մասով կատարվել են մի շարք փոփոխություններ:
12:33
17 Հուլիսի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:44
17 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել:
11:00
17 Հուլիսի 2019
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է:
10:49
17 Հուլիսի 2019
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:
10:32
17 Հուլիսի 2019
Մահացել է հայտնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։