537.15
7.44
480.03
+19
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակի մարզում կոռուպցիոն դեպքերի հետևանքով պետությանը հասցվել է մոտ 85 մլն դրամի վնաս

15:48
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/.2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: 

Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:  

Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու,  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով: 

Загружается новость ... "Лево"

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում.12 դեպք՝ տեղական ինքնակառավարման ոլորտ, 10 դեպք՝ կրթության ոլորտ, 1 դեպք՝ կադաստրային գործունեության ոլորտ, 1 դեպք՝ զորակոչային ոլորտ, 1 դեպք՝ բանկային ոլորտ, 1 դեպք՝ առողջապահության ոլորտ: 

2019թ. ընթացքում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ը դպրոցի, 1-ը արհեստագործական ուսումնարանի տնօրեններ:  

Քրեական հետապնդման ենթարկվող նշված բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին (մեկի դեպքում՝ այս խափանման միջոցը կիրառվել է նախնական կալանքը փոփոխելու արդյունքում): 

Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող այլ քրեական գործերով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ համաներման ակտի կիրառման, ինչպես նաև մեղադրյալների կողմից գործուն զղջալու հիմքով: 

«Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական նոր քաղաքականության՝ կոռուպցիոն յուրաքանչյուր գործով պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելուց հետո քննարկման առարկա է դարձվում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ տվյալ անձանց պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ նրանց պաշտոնից ազատման, այլ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու հարցը: Այդ համատեքստում մարզի դատախազի ներկայացրած միջնորդագրերի հիման վրա առերևույթ կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար մեղադրվող մեկ պաշտոնատար անձ պաշտոնից ազատվել է, իսկ թվով 14 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական ներգործության տարբեր միջոցներ»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:    

2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 84.978.091 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.350.000 դրամ: Նշված արդյունքները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:34
24 Մայիսի 2019
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը:
20:21
24 Մայիսի 2019
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար:
19:50
24 Մայիսի 2019
Շրջանավարտները` կառավարական ամառանոցում. հնչում է Վերջին զանգը (ՎԻԴԵՈ)
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին։
19:38
24 Մայիսի 2019
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել:
18:37
24 Մայիսի 2019
Փաշինյանը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները
Վարչապետը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները։
18:12
24 Մայիսի 2019
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
17:31
24 Մայիսի 2019
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն։
16:19
24 Մայիսի 2019
ԱԱԾ–ն պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում. Վանեցյան
ԱԱԾ տնօրենի խոսքով, իր ղեկավարած կառույցը պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում։
15:35
24 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
15:08
24 Մայիսի 2019
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից
Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է
15:00
24 Մայիսի 2019
Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:
12:01
24 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները։