526.4
7.25
475.99
+26
Եղանակը Երևանում
Հայ

Շատ խնդալու մի պատմություն ԿԳ նախարարի կողմից (ՖՈՏՈ)

13:28
22 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատմել է մի զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողության ժամանակ։ 

«Այսօր հանձնում էի հանրապետական օլիմպիադայում տարբեր առարկաներից լավագույն արդյունքը ցույց տված աշակերտների դիպլոմները: Մոտենալիս բոլորին տարբեր հարցեր էի տալիս: Չեմ ասի, թե որ առարկայի հաղթողն էր: Միամիտ հարցրի` երևի այս առարկան շատ ես սիրում: Պատասխանը շոկային էր ու կտրուկ` ոչ։ Մարդն առաջին տեղն էր զբաղեցրել: Մտածեցի` էս երեխեն ինչեր կանի, եթե առարկան սիրի», – գրել է նախարարը Facebook–յան իր էջում։ 

Նշենք, որ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 57000 սովորող: Դպրոցականների օլիմպադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1568 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների են արժանացել 72 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 114 և երրորդ կարգի` 201 աշակերտ:–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել