535.52
7.56
476.48
+32
Եղանակը Երևանում
Հայ

«Սևազգեստ խմբերին պետք է ծաղկավոր «բաբչկան» կապել և վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ կյանք». վարչապետը՝ Օսիպյանին և Վանեցյանին (ՎԻԴԵՈ)

12:18
06 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ կոչ է արել ոստիկանությանը դիմել կոշտ քայլերի բռնության քարոզի դեմ։

«Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում։ Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել և նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել», – նշել Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, իշխանություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն։

«Եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին։ Երևանի Ազատության հրապարակը փորձում են երթևեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռիկներ անել, վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա կամ թույլ  է։ Նման դեպքերում իրավապահ համակարգը խնդրին ոչ թե պետք է վերաբերվի որպես երթևեկության խախտում, այլ որպես արհամարհանք հասարակության, օրինականության նկատմամբ, ինչով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի նման արարք թույլ տվող ցանկացած անձ լրջորեն փոշմանի դրա համար», – նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց է ունեցել ոստիկանապետի հետ:

«Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք»,– ասաց Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Պարոն Դավթյան, կարծում եմ՝ դատախազությունը նույնպես պետք է այս երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի զուտ մեկնաբանության տեսակետից, այլև ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից Եթե կա անհրաժեշտություն, նույնիսկ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ և բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա: Բացարձակապես կապ չունի, թե այդ քարոզն իրականացնողները հանդես են գալիս իշխանության համակիր, որպես ընդդիմության համակիր: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված: Հաջորդ անգամ բռնության քարոզի, բռնության բառապաշարի համար բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն: Եթե դրանից հետո էլ այնուամենայնիվ գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ պետք է հակահարված ստանան և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա», – ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

ՀՀ վարչապետն առաջարկեց նաև ձևավորել խումբ, որը քաղաքացիների այդ ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջև։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին առաջարկեց նման դեպքերը չդիտարկվեն որպես լոկալ դեպք, և դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են:

«Մենք հետևում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ, ավելի ծանր հնցագործություն է նախապատրաստվում, այդ ամենը բացահայտվի», – ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է բռնության կոչերին, Արթուր Դավթյանն ասաց, որ դեռևս երկու տարի առաջ այդ ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնել. «Հենց դատախազությունն էր նախագիծ ներկայացրել, որ մեր երկրում քրեականացվի հանցագործություն կատարելու կոչերը, սակայն օրենքում սահմանափակվեցին միայն ահաբեկչությամբ», – նշեց Արթուր Դավթյանն`առաջարկելով կրկին վերանայել նման օրինագծի մշակման հնարավորությունը։–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
21 Հուլիսի 2019
Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)
Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
17:41
20 Հուլիսի 2019
«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
14:33
20 Հուլիսի 2019
Անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին
Լավ լուր. անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին։
14:28
20 Հուլիսի 2019
«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
12:59
20 Հուլիսի 2019
Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը:
11:40
20 Հուլիսի 2019
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
10:30
20 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
20:15
19 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
19:57
19 Հուլիսի 2019
Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետի մոտ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել։
16:19
19 Հուլիսի 2019
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ: