535.47
7.6
476.74
+25
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը երեկ նույնպես հարցաքննվել է. հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ

15:57
07 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կրկին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է եղել, գրում է armtimes.com-ը։

Հրատարակության տեղեկություններով, երեկ շարունակվել է Մարտի 1-ի գործով նրա հարցաքննությունը և ավարտվել:

Կայքի հրապարակմամբ, նա ցուցմունք է տվել շուրջ 4 ժամ: Սարգսյանը սույն գործով վկայի կարգավիճակ ունի:

Загружается новость ... "Лево"

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից դարձյալ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը փետրվարի 1-ին ևս մի քանի ժամ հարցաքննվել է Մարտի 1–ի գործով Հատուկ քննչական ծառայությունում։

Հայկական ընդդիմությունն` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։

Այդ ժամանակ Սահմանադրական դատարանը լեգիտիմ ճանաչեց 2008թ.–ի ընտրությունները։ Հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 52,86%–ը, Լևոն Տեր–Պետրոսյանը`21,5%–ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հիմա նա կալանավորված է, դատարանը կքննի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
17 Հուլիսի 2019
Երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները։
20:30
16 Հուլիսի 2019
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։
18:34
16 Հուլիսի 2019
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է (ՖՈՏՈ)
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է:
18:17
16 Հուլիսի 2019
«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)
Այսօր քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
17:22
16 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ բացվել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարը
Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։
16:40
16 Հուլիսի 2019
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը:
15:44
16 Հուլիսի 2019
Ուշադրություն. առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. առաջիկա  օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա։
14:37
16 Հուլիսի 2019
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. նախարար
Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։
12:44
16 Հուլիսի 2019
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
11:31
16 Հուլիսի 2019
Էդմոն Մարուքյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա ծերացած ժամանակ (ՖՈՏՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացել է Facebook–ում թափ առնող ֆլեշմոբին։
11:09
16 Հուլիսի 2019
Փաշինյան. Հայաստանը դարձնում ենք դրախտ տաղանդավոր մարդկանց համար (ՎԻԴԵՈ)
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։