539.06
7.43
478.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ թունավորվածները կարող են փոխհատուցում ստանալ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

16:00
13 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ծիրանի» ռեստորանային համալիրը չի հրաժարվում պատասխանատվությունից և պատրաստ է փոխհատուցել տուժածների անալիզների և բուժման ծախսերը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «МBG Hospitality» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Աննա Սալոմեն։ Նշենք, որ «Ծիրանի» ռեստորանային համալիրը պատկանում է «МBG Hospitality» ընկերությանը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր  հետազոտությունների համար: Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, դեպքը գրանցվել է «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած հարսանեկան միջոցառումից հետո։ Նշվում է նաև, որ թունավորվածների թիվն ավելի մեծ է։

«Սա աննախադեպ է ռեստորանային համալիրի համար։ Մենք անմիջապես արձագանքել ենք` այցելելով չորս տուժածների։ Այս պահին չենք կարող նշել թունավորման պատճառները, քանի որ անալիզների պատասխանները դեռ չեն ստացվել։ Ավելին, սննդի անվտանգության տեսուչների կողմից վերցվել են 800 մարդու մասնակցությամբ այդ օրը կազմակերպված երկու հարսանեկան միջոցառումների բոլոր ճաշատեսակների նմուշները», – նշեց Սալոմեն` կրկին ընդգծելով, որ ընկերությունը պատրաստ է աջակցել թունավորումից տուժած բոլոր մարդկանց։

«Միանշանակ մենք գործ ունենք սննդային թունավորման հետ, որևէ կասկած չկա։ Անալիզները ցույց կտան, թե ինչպես է այն կապված մեր ռեստորանի հետ։ Եթե պատճառն իսկապես մեր ռեստորանում մատուցված ճաշատեսակներն են, ապա ընկերությունը կփոխհատուցի տուժածների անալիզների և բուժման բոլոր ծախսերը», – ասաց Սալոմեն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։
10:30
15 Հունիսի 2019
Վանեցյանը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ
ԱԱԾ տնօրենը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ։
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:
11:54
14 Հունիսի 2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։