421.76
4.23
395.76
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայերի իրավունքները կլինեն առավել երաշխավորված. պաշտպան (ՎԻԴԵՈ)

20:53
25 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերի իրավունքները կլինեն առավել երաշխավորված, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքների հետ։

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջև առկա արդյունավետ համագործակցության շնորհիվ նմանատիպ բոլոր դեպքերում հարցը փոխանցվում է ՌԴ գործընկերներին, որոնք էլ հաստատված պրակտիկայի ուժով ձեռնարկում են միջոցներ քաղաքացու իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ:

«Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով մենք` օմբուդսմաններս, հաճախ չենք կարողանում լուծել քաղաքացիներին վերաբերող առանձին խնդիրներ», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումն ու հակասությունների վերացումը:

Ուստի, նշված նպատակներից ելնելով էլ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց բախվում են երկու երկրների քաղաքացիները Հայաստանում և Ռուսաստանում:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին և Տատյանա Մոսկալկովային՝ լիարժեք պատրաստակամություն հայտնելով աջակցել երկու երկրների օմբուդսմանների գործունեությանը՝ աշխատողների համար հավասար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին ընդգծել է եռակողմ հանդիպման կարևորությունը` շեշտելով, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով նպաստել մարդու իրավունքների ամբողջական իրականացման:

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու ծրագրեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
15 Ապրիլի 2024
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից պարզաբանում են, թե ինչպես կարելի է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՎԻԴԵՈ
16:07
15 Ապրիլի 2024
Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին

Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին
15:13
15 Ապրիլի 2024
Անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները․ Անդրանիկ Քոչարյան
Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Կարող է 1,5–ից ավելի շատ է կամ քիչ է, կարծում է Քոչարյանը
14:52
15 Ապրիլի 2024
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
14:35
15 Ապրիլի 2024
Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)
Թաթոյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ ՎԻԴԵՈ
12:51
15 Ապրիլի 2024
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
11:59
15 Ապրիլի 2024
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը
Քննարկվում է նաև Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը