542.2
7.56
477.33
+33
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը դատարանում հերքեց բոլոր մեղադրանքները, խափանման միջոցի հարցի քննությունը կրկին հետաձգվեց

20:18
01 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուրբաթ հետաձգել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը երկու ամսով կալանքը երկարացնելու դեմ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18–ին որոշեց երկու ամսով երկարացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։ Միաժամանակ, Քոչարյանի փաստաբանների`գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց։ Հունվարի 29–ին Քոչարյանի պաշտպանները բողոքով դիմեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան խափանման միջոցի մասին որոշումը վերանայելու մասին։

«Պաշտպանությունն ամբողջությամբ ներկայացրեց իր բողոքը։ Ելույթ է ունեցել նաև Քոչարյանը։ Մենք ներկայացրել ենք մեր առարկությունները, սակայն մեր դիրքորոշումն ամբողջությամբ չհասցրեցինք ներկայացնել աշխատանքային օրվա ավարտի պատճառով», – ասաց դատախազ Վահագն Մուրադյանը` նշելով, որ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է փետրվարի 4–ին, ժամը 12։00–ին։

Նա նաև ընդգծեց, որ մեղադրող կողմը պնդում է, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն անթույլատրելի է և նրա կալանքը 2 ամսով հետաձգելն օրինական է։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին ներկայացրեց Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ելույթի մանրամասները` նշելով, որ նրա ելույթը տևել է մոտ երկու ժամ։

«Քոչարյանը ներկայացրեց իրավիճակը` սկսած 2008թ.–ի փետրվարի 23–ից։ Մասնավորապես, նա նշեց տեղեկատվության առկայությունն այն մասին, որ Զինված ուժերում աշխատանք է ընթացել հանրահավաքներում զինվորականներին ներգրավելու ուղղությամբ, ինչպես նաև այն, որ պաշտպանության նախարարի տեղակալները և «Երկրապահ կամավորների միության» նախագահի (Մանվել Գրիգորյան, խմբգր.) ևս հակված էին դրան», – ասաց Ալումյանը։

Նրա խոսքով, հիմնելով այս տեղեկատվության վրա` Քոչարյանը ցուցում է տվել ՀՀ պաշտպանության նախարարին (Միքայել Հարությունյան, խմբգր.) ապահովել բանակի չեզոքությունը։

«Ցուցումը տրվել է բանավոր։ Միաժամանակ նշվել է, որ բանակի այն բարձրաստիճան անձինք, ովքեր պատրաստվում են շարունակել ծառայությունը, պետք է հեռու մնան այդ գործընթացներից», – ասաց նա։

Ինչպես տեղեկացրեց Ալումյանը, Քոչարյանը նաև ընդգծել է, որ 2008թ.–ի 0038 գաղտնի հրամանում որևէ անօրինական բան չի եղել։ Փաստաբանը նաև նշել է, որ 0038 դիրեկտիվում չի կարող լինել որևէ ցուցում, որը կարող էր առիթ տալ անօրինական համարել նաև պաշտպանության նախարարի գործողությունները։

«Երկու ժամ տևած ելույթի ժամանակ Քոչարյանը մանրամասն հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները», – նշեց փաստաբանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
27 Հունիսի 2019
«Ես տեսել եմ ԶԼՄ-ների հրապարակումները, բայց չեմ տիրապետում նման տեղեկության». ՀԾԿՀ ղեկավար
Հայաստանի համար ռուսական բնական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են:
15:27
27 Հունիսի 2019
Ուրախ լուր. ՀՀ–ում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակում
Ուրախ լուր. ՀՀ–ում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակում։
13:47
27 Հունիսի 2019
Հայաստանը հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել
Հայաստանը հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել։
13:10
27 Հունիսի 2019
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով:
12:49
27 Հունիսի 2019
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հայտնի է, թե որքանով կբարձրանա նվազագույն աշխատավարձը Հայաստանում:
12:41
27 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
ՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից:
12:18
27 Հունիսի 2019
Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատվել է. ձերբակալվել է ուղևորներից մեկը
Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:
08:00
27 Հունիսի 2019
Չորեքշաբթի` հունիսի 26–ի կարևոր նորությունների հնգյակը (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք չորեքշաբթի` հունիսի 26–ի կարևոր նորությունների հնգյակը։
21:15
26 Հունիսի 2019
Երևանում 34–ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել
Երևանում այսօր ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել։
20:43
26 Հունիսի 2019
Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը. քաղաքապետարան
Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը, հայտնում են քաղաքապետարանից։
20:32
26 Հունիսի 2019
Երևանի կենդանաբանական այգում արջի քոթոթ է բնակություն հաստատել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում արջի քոթոթ է բնակություն հաստատել:
20:06
26 Հունիսի 2019
Երևանի քաղաքապետն առաջարկել է քաղաքում թույլատրելի արագությունն իջեցնել մինչև 50 կմ/ժ–ի
Մարությանն առաջարկել է քաղաքում թույլատրելի արագությունն իջեցնել մինչև 50 կմ/ժ–ի։