534.46
7.42
479.98
+24
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին

20:47
16 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին ժամը 16։00–ին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ դատարանը չորս օր դռնբաց կարգով քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։

Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։

Մայիսի 14-ի նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին դիմում, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորում են, որ կալանքից ազատվելու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի քննությանն ու չի կատարի Քրեական օրենսգրքով արգելված գործողություններ։ Նրանք երաշխավորել են, որ նա ներկա կլինի դատական նիստերին դատական ողջ գործընթացի ընթացքում և խնդրում են խափանման միջոց կալանքը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է, որ Արցախի նախագահի գրավոր դիմումը բավարար չէ խափանման միջոցը փոխելու համար, և նա անձմաբ պետք է մասնակցի նիստին։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2019
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից
Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է
15:00
24 Մայիսի 2019
Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:
12:01
24 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները։
10:50
24 Մայիսի 2019
Հայտնի է ԿԳ, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածուն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում են փոխնախարարի պաշտոնի թեկնածությունները։
10:31
24 Մայիսի 2019
Օդերևութաբանները պատմել են, թե երբ կավարտվեն անձրևները Հայաստանում
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
24 Մայիսի 2019
Հինգշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:05
23 Մայիսի 2019
Հայաստանում կավելանա հատուկ պայմաններում ծառայելու հավելավճարը
Հավելավճարների մասով կիրականացվի մոտավոր համահավասարեցում։

20:40
23 Մայիսի 2019
Արամ Սիմոնյանը պատմել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հեռանալու պատճառների մասին
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հինգշաբթի տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս և պատմեց իր որոշման պատճառների մասին։
19:44
23 Մայիսի 2019
Երևանում մեկնարկել է «Դաշնակցության» հանրահավաքը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության հանրահավաքը:
19:26
23 Մայիսի 2019
Հայաստանը և Հորդանանն օդային հաղորդակցություն կհաստատեն
Համաձայնագիրը նախատեսված է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում
19:00
23 Մայիսի 2019
Օսիպյան. Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ ակցիա էր
Մայիսի 20–ին Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ բնույթ էր կրում:
16:30
23 Մայիսի 2019
Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. հունիսի 30 ներառյալ: