439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավորի 18 թեկնածու հրաժարվել է մանդատից, այդ թվում` Փաշինյանն ու Քոչարյանը

11:53
21 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հրապարակել է այն անձանց ցանկը, ովքեր հրաժարվել են պատգամավորական մանդատներից։

Ցանկում նշված է 18 մարդ, այդ թվում` ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը և նախկին նախագահ, «Հաայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ինչպես Facebook–յան իր էջում գրել է Սմբատյանը, հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը հետևյալն է. 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝

1․ Լիլիթ Մակունց

2․Սուրեն Պապիկյան

3․Արայիկ Հարությունյան

4․Նիկոլ Փաշինյան

5․Անահիտ Ավանեսյան

6․Ռոմանոս Պետրոսյան

7․Հովհաննես Հարությունյան

8․Հակոբ Սիմիդյան

9․Գնել Սանոսյան

10․Համբարձում Մաթևոսյան

11․Դիանա Գասպարյան

12․Դավիթ Գևորգյան

13․Նարեկ Մկրտչյան

14․Արամ Խաչատրյան

15․Արարատ Միրզոյան

16․Արմեն Փամբուխչյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ՝

1․Ռոբերտ Քոչարյան

2․Մարիաննա Եփրեմյան 

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 19–ին հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին` հիմնավորելով իր որոշումը նրանով, որ «բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել է գործադիր իշխանության մարդ»։

Նա նաև նշել է, որ Ազգային ժողով իր չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։

««Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը», – նշվում է Facebook–ում հրապարակված հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքից նշել են, որ ամբողջությամբ գիտակցում են պատասխանատվությունը իրենց ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս «կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում»։

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժի դիրքորոշումը (հիմնադիրներն են նախկին իշխող ՀՀԿ–ն` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ) խորհրդարանում աշխատանքի մասին այս պահին չի հրապարակվել։

Նախօրեին հրապարակված դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը