539.06
7.43
478.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները

18:37
24 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ազարտային խաղերի ոլորտում օրենսդրական կարգավորումների խստացումը թելադրված է հասարակության դժգոհությամբ։ Այդ մասին ուրբաթ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղային ապարատների օբյեկտների աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ: 

Հայաստանում վերջին ամիսներին խորհրդարանի և կառավարության մակարդակով միջոցներ են ձեռնարկվում`շահումով խաղերի հնարավորություններ տրամադրող օբյեկտների գործունեությունը, ինչպես նաև ազարտային խաղերի գովազդը սահմանափակելու համար: Ինչպես նշում են հայկական ԶԼՄ-ները, նոր իշխանությունների նմանատիպ գործողությունների արդյունքում հազարավոր մարդիկ կամ գործազուրկ կդառնան կամ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը` հաշվի առնելով այն, որ խոսքը ոչ միայն բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների մասին է, այլ նաև իրենց վարձակալությամբ տարածք տրամադրողների:

«Անգամ մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը բազմաթիվ անգամներ լսել եմ մարդկանց դժգողություններն այն մասին, որ բուքմեյքերական գրասենյակները կամ խաղային ապարատներով օբյեկտները սնանկացնում են հայ ընտանիքներին, վնասում են ընտանեկան բյուջեն և հանգեցնում ողբերգական հետևանքների: Օրինակ, Կապանում նման հաստատություններ կարելի է տեսնել գրեթե ամեն բակում: Օրենսդրական կարգավորումները կամ նման գործունեությունը սահմանափակելու որոշումներն առաջարկում են տարբերակներ այս տագնապալի իրավիճակից դուրս գալու համար», - ասաց Փաշինյանը:

Ակցիայի մասնակիցներն առաջարկել են ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի խաղային բիզնեսում ստեղծված իրավիճակով և աշխատանքի ընդհանուր կանոնների մշակման հարցով:

Վարաչպետն ընդունել է կառավարության շենքի մոտ հավաքվածների առաջարկը` կոչ անելով նրանց գրավոր ներկայացնել առաջարկները և փոխանցել դրանք կառավարության աշխատակազմ:

«Անպայման կծանոթանամ ձեր առաջարկներին, և եթե դրանք լինեն հիմնավոր և տրամաբանական, ապա խոստանում եմ դրանք հաշվի առնել», - ասաց նա:

Օրերս ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր տեղեկություն Հայաստանում խաղադրույքների կտրուկ աճի մասին: Նրա տվյալներով, 2018թ.-ին կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ.-ի 14 մլրդ դրամի համեմատ: Այսինքն 8 տարում խաղադրույքների չափն ավելացել է 20 անգամ` հասնելով օրական մոտ 1 մլրդ դրամի:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
16 Հունիսի 2019
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ՀՀ–ում սպասվում է անկայուն եղանակ
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ՀՀ–ում սպասվում է անկայուն եղանակ:
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։
10:30
15 Հունիսի 2019
Վանեցյանը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ
ԱԱԾ տնօրենը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ։
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: