ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքից ազատել է իր աշխատակազմի մի շարք աշխատակիցների։
Կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշմամբ, Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։
Երրորդ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:–0–