544.32
7.6
477.81
+37
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է Քոչարյանին կալանքից ազատելու մասին Արցախի նախագահների խնդրանքը

18:35
08 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Արցախի նախագահների խնդրանքը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մայիսի 9-ին ընդառաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Գլխավոր դատախազին ուղղված նամակում Արցախի նախագահները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, «որն անհրաժեշտ կլինի Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

«Նախ, նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետև այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան: Եթե գլխավոր դատախազը շատ էլ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել: Այս առումով ճիշտ չի Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որտեղ իրենց իրավազորության ներքո չէ: Այստեղ աշխատակազմերի և իրավախորհրդատուների սխալն է», – ասաց Փաշինյանը։ 

Загружается новость ... "Лево"

«Մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետև ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն: Բայց այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում: Օրինակ, այսօր բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե  սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լիենին: Ինչու իր համար չեն միջնորդել», – նշեց ՀՀ վարչապետը։

«Եթե որևէ մեկին թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է; Իմ կարծիքով, և նաև դե յուրե Քոչարյանին մեղասգրվող արարքը շատ ավելի ծանր է: Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ, որ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական տրամաբանության մեջ: Բայց այդպես մենք պետություն չենք կառուցի: Սանասարյանն իմ ընկերն էլ է: Նշանակում է իմ ընկերները օրենքից վե՞ր են, չի կարող նման բան լինել: Իսկ եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ մեկի ընկերները չեն կարող օրենքից վեր լինել»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
12:59
22 Հունիսի 2019
24 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Երևանի մի շարք հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
10:30
22 Հունիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 17–21)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 17–21)։