538.31
7.52
477.01
+24
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն անդրադարձել է Մարտի 1-ի քրգործի շրջանակում ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությանը

14:46
05 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Տասնմեկ տարի անց առաջին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալումը ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը: 

Այդ մասին այսօր ՀՀ ազգային ժողովի բակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվի: Եվ այն փաստը, որ պարկուճները փոխվում են, նշանակում է ամեն ինչ է փոխված` մարդիկ, դեպքերը, դեմքերը, ամեն ինչ փոխված է: Եվ այս պայմաններում եթե Հատուկ քննչական ծառայությունը կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի… ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կարաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և այն որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008 թ.-ի մարտի 1-2-ից տարվել է կոծկելու ուղղությամբ` կարծում եմ, ակնհայտ է», - հայտարարեց Փաշինյանը: 

Պատասխանելով հարցին, որ առաջ խոսվում էր, որ դա իրականացրել են ինչ-որ անհայտ զինված խմբեր և հիմա հանկարծ պարզվում է նախաքննությամբ, որ հենց ոստիկանության շտաբի ղեկավարն էր այդ կրակոցը արձագել, վարչապետն ասաց. «Դուք երևի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր նաև այդ հարցաքնությունից, որը Անդրանիկ Քոչարյանն էր վարում, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավոր եղանակներով կոծկել այդ ճշմարտությունը, որովհետև հիշում եք այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է մեքենանայի բեռնախցիկը և բերել բաժանել է այնտեղ ինչ-որ մարդկանց»: 

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք (սպանություն) կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:48
07 Հուլիսի 2019
Վրաստանում ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը, հնարավոր է, վաղը տեղափոխվի Հայաստան. Թորոսյան
Վրաստանում գրանցված ողբերգական ՃՏՊ–ից տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
16:29
07 Հուլիսի 2019
Վրաստանում վթարված մեքենայի ուղևորներից 2-ը երթևեկել են բեռնախցիկում. նոր մանրամասներ
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախնական տեղեկություններ է հայտնում Վրաստանում մեքենայի վթարման վերաբերյալ:
11:00
07 Հուլիսի 2019
Խփեցինք Գազելին, հետո մեր ավտոյի դիմացը վառվեց. փոքրիկ Նարեն` Արարատի մարզում սարսափելի ՃՏՊ–ի մասին (ՎԻԴԵՈ)
Խփեցինք Գազելին, հետո մեր ավտոյի դիմացը վառվեց. փոքրիկ Նարեն` Արարատի մարզում սարսափելի ՃՏՊ–ի մասին:
00:30
07 Հուլիսի 2019
Արարատի մարզում ՃՏՊ–ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջիկը վիրահատվել է
Արարատի մարզում 6 մարդու կյանք խլած ՃՏՊ–ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջիկը վիրահատվել է։
23:31
06 Հուլիսի 2019
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել 6 մարդու կյանք խլած ողբերգական ՃՏՊ-ի կապակցությամբ
Սարսափելի ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին:
10:30
06 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 1–5)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 1–5)։
15:27
05 Հուլիսի 2019
Նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել Արթուր Վանեցյանին, Վալերիյ Օսիպյանին և այլ պաշտոնատար անձանց (ՎԻԴԵՈ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել  բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին:
10:00
05 Հուլիսի 2019
Հայաստանում կրկնակի պետական տոն է. նշվում է Սահմանադրության և Պետական խորհրդանիշերի օրը
Հայաստանն ուրբաթ` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը, ինչի կապակցությամբ հանրապետությունում ոչ աշխատանքային օր է հայտարարված։
17:42
04 Հուլիսի 2019
Հայաստանը և ՌԴ–ն լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն. ՊՆ
Հայաստանը և Ռուսաստանը ծրագրում են այս տարի մի քանի զորավարժություններ անցկացնել
15:50
04 Հուլիսի 2019
Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա
Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա։