ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ», – նշվում է ՀՀ վարչապետի գրառման մեջ:–0–