535.62
7.44
480.03
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ–ը պարզաբանում է «Սպայկա»–ի այսօրվա ասուլիսին հնչած հայտարարությունները

21:27
05 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ–ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ 2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին կետերով.

1.«Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում:

ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին, քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով:

2.Մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:

Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

3.  Փորձագիտական եզրակացությանը չծանոթացնելու մասով:

Քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձագետի եզրակացությանը Դավիթ Վենգերի Ղազարյանին նախօրոք չի ծանոթացվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում, իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը: Նկատենք, սակայն, որ Դավիթ Վենգերի Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից, վերջինս քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019թ-ին և նույն օրը ծանոթացել է և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, և փորձագետի եզրակացությանը: Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից:

Загружается новость ... "Лево"

4.Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը):

Հարկ է նշել, որ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման հետագայում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարք կատարելիս (ինչպիսին հանդիսանում է արտահանումը):

Սակայն, տվյալ գործարքների իրականացման ժամանակահատվածում՝ 01.01.2015թ-ից մինչև 11.01.2016թ-ը գործող օրենսդրության համաձայն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտ էր ապրանքների ներմուծման ժամանակ հարկային մարմին ներկայացնել՝
ա) ներմուծման հարկային հայտարարագրերը,
բ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը,
և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները:

Նշված պայմաններն ապահովվելուց հետո ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու և հետագայում նշված գումարները վերադարձնելու նպատակով անհրաժեշտ էր հարկային մարմնին ներկայացնել՝ 

ա) արտահանման հարկային հայտարարագրերը,
բ) նեմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած (տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի) հայտարարությունը,
Հետևապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում:

5.ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից:

Հարկ է պարզաբանել, որ իրավահարաբերության պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: Հետևաբար, գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա նշված արտոնությունը չի տարածվում:

6. Փորձագետի եզրակացությունը տրվել է սեղմ ժամկետներում:

Սա կարող է պայմանավորված լինել հաշվարկի պարզությամբ և դրա հիմքում ընկած բազմածավալ փաստաթղթերի առկայությամբ:

7.Իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստած եղել»:

Նշվածը, ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություններ, որոնց տիրապետում է դրանք հնչեցրած անձը և կոչ ենք անում անպայման դրանք ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ, ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ավելորդ չենք համարում շեշտել, որ քննիչի կողմից Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացված միջնորդության հիմք չի հանդիսանում «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանի կողմից տույժերով հանդերձ հաշվարկված 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը, այլ միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները, որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին:

Միաժամանակ, կոչ ենք անում ընկերության մոտ առկա խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ, մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որևէ այլ ստորաբաժանում չունի մեղավարություն ստեղծված իրավիճակի համար», – նշվում է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:39
20 Մայիսի 2019
Գլխավոր դատախազությունը տեղեկացված չէ Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու մասին
Այս մասին իր Facebook–ում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
20:41
20 Մայիսի 2019
Արցախի նախագահը հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է անցկացնում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության հետ։
20:19
20 Մայիսի 2019
«Հայկական ժամանակ»–ը գրում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերի վարույթի կասեցման և ՍԴ–ին փոխանցման մասին
Տեղեկությունը «Հայկական ժամանակ» թերթին հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
20:05
20 Մայիսի 2019
Բակո Սահակյանը բացատրեց, թե ինչու է երաշխավորել Քոչարյանի համար
Շաբաթ օրը դատավոր Գրիգորյանը, դիտարկելով Քոչարյանի խափանման միջոցի կիրառման հիմնավոր լինելու հարցը, որոշեց ազատ արձակել նախկին նախագահին:
18:29
20 Մայիսի 2019
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով:
17:10
20 Մայիսի 2019
«Սասնա Ծռեր» կուսակցությունը պատրաստ է աջակցել վարչապետին
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել:
16:47
20 Մայիսի 2019
Հայաստանին պատճառվել է 80 մլն դրամի վնաս ընդերքի օգտագործման ոլորտում ապօրինությունների հետևանքով
Մի շարք ապօրինություններ են բացահայտվել Սյունիքում ընդերքի օգտագործման ոլորտում։
15:47
20 Մայիսի 2019
ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրավիրում է մասնակցելու հանրահավաքի։
15:42
20 Մայիսի 2019
Դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելու ժամանակ կատարված հանցագործության մասին հաղորդումները կուղարկվեն Դատախազություն
Գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
15:19
20 Մայիսի 2019
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար:
14:57
20 Մայիսի 2019
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:
13:49
20 Մայիսի 2019
Ժամը 13։30–ից դադարեցնում ենք դատարանների արգելափակման գործընթացը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։