+19
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

11:58
09 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը: 

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի  մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային իրավախախտումները չարձանագրելու և ստուգայցեր չկատարելու համար, ՀՀ ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի՝ 1․000․000 ՀՀ դրամի կաշառք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Բացի այդ, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ընկերության պատասխանատու աշխատակիցները, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք են բերել օգտագործված կամ անհայտ ծագման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման մեջ օգտագործվող, ինչպես նաև արտադրական նշանակության տարբեր տեսակի յուղեր, որոնք այլ յուղերի հետ խառնելուց և վերամշակելուց հետո լցրել են ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաների մեջ և դրանց անվան տակ իրացրել։ 

Ընկերության պահեստային  տարածքում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են յուղով լցված «Մոբայլ», «Լուկոյլ», «Գազպրոմնեֆտ» և այլ ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարբեր չափերի բազմաթիվ տարաներ, յուղերը պատրաստելու և տարաներում զմռսելու սարքեր, ինչպես նաև դեռևս չօգտագործված պիտակներ։ Ընկերության տնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է նաև ապօրինի կերպով պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված, հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտով։ 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Կատարվում է նախաքննություն:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:12
19 Սեպտեմբերի 2019
Կեղծ ձեռնարկատիրություն և 2,7մլրդ դրամի հարկերի խուսափում «Հյուսիս–Հարավ» ծրագրի շրջանակում. մեղադրյալներից մեկը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենն է
Կեղծ ձեռնարկատիրություն և 2,7մլրդ դրամի հարկերի խուսափում «Հյուսիս–Հարավ» ծրագրի շրջանակում. մեղադրյալներից մեկը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենն է:
23:59
18 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է. վարչապետը կոչ է արել կոռուպցիոներներին «չկարգավորել իրենց մութ գործերը»
ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է. վարչապետը կոչ է արել կոռուպցիոներներին «չկարգավորել իրենց մութ գործերը»:
20:39
18 Սեպտեմբերի 2019
Աղաջանյան. «Նրանք ազատվել են վարչապետի որոշմամբ, երկու պաշտոնյաների գործունեությունը չի գոհացրել նրան»
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց լրագրողներին, թե ինչպես և ինչու են զբաղեցրած պաշտոններից ազատվել Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը
20:16
18 Սեպտեմբերի 2019
Sanitek–ը մեղադրել է քաղաքապետարանին` իր աշխատողներին աշխատավարձ չվճարելու համար
Sanitek–ի խոսքով, Երևանի քաղաքապետարանը ժամանակին և լիարժեք չի կատարում ընկերության հատկացումները։
19:33
18 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը չի բացառում ազատումը ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում այդ պաշտոնից հրաժարականի հավանականությունը։
17:55
18 Սեպտեմբերի 2019
Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։
17:54
18 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում:
17:30
18 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը
Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք
15:03
18 Սեպտեմբերի 2019
Հայտնի է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին:
13:59
18 Սեպտեմբերի 2019
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
13:50
18 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
13:47
18 Սեպտեմբերի 2019
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
ՀՀ ՊՆ առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: