+23
Եղանակը Երևանում
Հայ

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում անկարգություններին մասնակցել է 115 կալանավորված անձ ու դատապարտյալ,հարուցվել է քրգործ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

14:24
09 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել են հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿ հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալներին իրականացնել զանգվածային անկարգություններ:

Արդյունքում՝ ՔԿ հիմնարկի կալանավորները և դատապարտյալները, նշված անձանց հրահանգով, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել՝ ոչնչացրել և վնասել են գույքը՝ խցերի դռներին հարվածելով և խցերի կերակրադռնակները կոտրելով, խցերից վառվող առարկաներ են նետել հիմնարկի պահպանության տարածք, ինչի հետևանքով այրվել է խոտածածկ տարածքը, որը մեկուսացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից կանչված մեկ մարտական հաշվարկի կողմից: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի մերձակա տարածքում հավաքվել է շուրջ 30 ավտոմեքենա:

ՔԿ հիմնարկի մոտ հետագա կուտակումները հնարավոր է եղել կանխել՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի ժամանման արդյունքում: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ իրականացված միջոցառումների արդյունքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները դադարեցվել են:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով (Զանգվածային անկարգությունները), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը և մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ:

Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Բացի այդ, անկարգություններ են տեղի ունեցել նաև ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկում:

Այսպես՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի աշխատակցից զեկուցագրեր են ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, երկու կալանավորներ, իսկ այնուհետև ժամը 19:00-ից մինչև 19:55-ն ընկած ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու երկու մասնաշենքերում կալանավորված անձինք և դատապարտյալները խոչընդոտել են հիմնարկի բնականոն աշխատանքը՝ հայհոյել են, հարվածել խցի դռանը, չեն ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել խցի դուռն ու դուրս եկել խցերից: 

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Հարուցված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՔԿ հիմնարկներում անկարգություններին մասնակցություն ունեցած կալանավորված անձանց ու դատապարտյալների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը և գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին և ՔԿ հիմնարկների վարչակազմին:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
15:10
20 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը` լավագույն զենքի ձեռք բերման, «Սու 30»-ի մատակարարման և «Իսկանդերը» գերազանցող զենքի մասին
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով:
13:50
20 Սեպտեմբերի 2019
Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։
12:02
20 Սեպտեմբերի 2019
Բաց տեքստով. Փաշինյանը ` Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի մասին
Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 13–ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ