527.4
7.25
475.91
+35
Եղանակը Երևանում
Հայ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

14:33
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

«Ազգային խոհանոցն ինքնին օրիգինալ է, այն կարելի է համարել յուրաքանչյուր երկրի այցեքարտը։ Այն կարող է յուրօրինակ ձևով ներկայացնել ժողովրդի պատմությունը, բարքերը, սովորույթները և անգամ շատ ավելի լավ, քան տեղեկատուները և ուղեցույցները», – նշել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, պատահական չէ, որ գաստրոտուրիզմը, հատկապես վերջին տարիներին, դարձել է այնքան հայտնի, որ Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ հայաստանյան տեսարժան վայրերի թվում չեն մոռանում նշել հենց անհավանական համ ունեցող ուտելիքն ու հյութերը։

Ինչպես նշել է գործակալության գլխավոր տնօրենը, հրապարակվող նյութերում խոսքը ոչ միայն հայկական խոհանոցի մասին է։

«Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով», – նշել է Դավիթյանը։

Food&Wine  նոր հատուկ նախագիծը շատ հաջող համադրվում է «Լավ լուրեր» ժապավենի հետ, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է փետրվարին։ Ժապավենի նպատակն է հրապարակել միայն դրական լուրեր։ Այցելելով newsarmenia.am կայք` յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 147 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
22 Օգոստոսի 2019
Հայաստանի նախագահը մեկնաբանել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։
17:38
22 Օգոստոսի 2019
Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում (ՖՈՏՈ)
12–րդ դարի հայ բժիշկ և գիտնական Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում:
17:16
22 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողները կկարողանան օգտվել անտոկոս հիփոթեքից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց զինծառայողների հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի ներդրման նախագիծը։
12:30
22 Օգոստոսի 2019
Հայտնաբերվել է Գեղարքունիքում սիբիրախտով վարակի աղբյուրը (ՖՈՏՈ)
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
10:50
22 Օգոստոսի 2019
Բացահայտվել է «օրենքով գողի» սպանությունը. կասկածվում է ՌԴ Գրոզնի շրջանի բնակիչ
Ոստիկանությունը հայտնում է «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության բացահայտման մասին:
10:11
22 Օգոստոսի 2019
Արայի լեռան մոտ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով: