+26
Եղանակը Երևանում
Հայ

Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով (ՎԻԴԵՈ)

17:39
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, և երկրի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ 

Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթական համակարգի դերը՝ այն դիտարկելով որպես այդ ամենի հիմքը։ 

Նշելով, որ մեր երկիրը Խորհրդային Միությունից ժառանգել է բավականին լավ կրթական համակարգ, նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը բաց է դեպի նորը։  

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր»,-ընդգծել է նա:

Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով: 

Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողակ լինելու են այն երկրները, որոնք լավ հիմք են պատրաստում այդ փոփոխությունների համար։ 

Նախագահ Սարգսյանը ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։ 

Nokia Corporation-ը մասնագիտացած է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ու զգալի միջոցներ է ներդնում տեխնոլոգիական նոր լուծումների հայթայթման, դրանք իրենց արտադրանքում կիրառելու վրա:–0– 



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
18 Սեպտեմբերի 2019
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
13:50
18 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
13:47
18 Սեպտեմբերի 2019
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
ՀՀ ՊՆ առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
13:27
18 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
11:13
18 Սեպտեմբերի 2019
Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ
Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ–ները հայտնում են մանրամասներ Մարտի 1–ի գործից։
11:08
18 Սեպտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին տեղեկությունները։
10:18
18 Սեպտեմբերի 2019
Ով կփոխարինի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում. ԶԼՄ–ները նշում են հավակնորդի անունը
Ով կփոխարինի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում. ԶԼՄ–ները նշում են հավակնորդի անունը:
08:00
18 Սեպտեմբերի 2019
Երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները։
22:50
17 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
20:29
17 Սեպտեմբերի 2019
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար:
20:16
17 Սեպտեմբերի 2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. տեսչական մարմին (ՖՈՏՈ)
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
17:52
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին: