438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

15:07
24 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով Կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 հաստիքային միավոր և 123 մլն 312 հազար 800 դրամ ավելի աշխատավարձի ֆոնդ:

Բացի այդ, Կազմակերպությունը Ա/Ձ–ի հետ կնքել է ախտահանման ծառայություններ կատարելու պայմանագիր՝ վճարելով 6 մլն դրամ, այն դեպքում, երբ ախտահանման աշխատանքների պարբերականությունը հիմնականում չի համապատասխանել պայմանագրի ժամանակացույցին, Մանկատունն ունեցել է ախտահանողի հաստիք, համապատասխան նյութեր, իսկ «Արաբկիր» ԲԿ-ից ստացել է ախտահանման սարք:

«Պարզվել է նաև, որ Մանկատանը հաշվառված ավտոմեքենայի վարորդը վեց ամիս եղել է հարկադիր պարապուրդում, սակայն նրա անվամբ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել, և յուրացվել է 411.700 դրամ արժողության 1420 լիտր բենզին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում Հաշվեքննիչ պալատից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ–ից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դեպքերի մասին: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի նոյեմբերի 21-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու