ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը, նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան պաշտոնական էջում։
Загружается новость ... "Лево"
Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
«Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները», – նշվում է հաղորդագրության մեջ:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2007 թ.-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2 միլիոն մարդ անջատեցին իրենց լույսը՝ ի նշան կլիմայի փոփոխության դեմ պայքարում մարդկային ջանքերի միասնության: 2008 թ.-ին այդ ակցիային մասնակցեց արդեն շուրջ 50 միլիոն մարդ, իսկ 2009 թ.-ին՝ ավելի քան 1 միլիարդ մարդ աշխարհի 4000 քաղաքներում:-0-