ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հայ վիրավոր զինծառայողների օժանդակության նպատակով կազմակերպված բարեգործական ակցիային։
Ակցիայի շրջանակում, Երևանի պետական բժշկական համալսարանը և մի շարք պետական կառույցներ ձեռք կբերեն մարտի 8–ի` վիրավոր զինծառայողների պատրաստած բացիկներ։
«Ես նույնպես միանում եմ մեր զինվորների օժանդակության բժշկական համալսարանի ծրագրին և մեծ սիրով հենց այց բացիկներով կշնորհավորեմ մտերիմներիս։ Միացել նաև դուք»,– գրել է Մխիթարյանը Facebook-ի իր էջում։
Նա ավելացրել է, որ բացիկների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղի վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի նորոգմանը և հայտնել է, որ բացիկները ձեռք բերելու համար կարելի է դիմել Շուշանա Դանիելյանին և Հայկուհի Մինասյանին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում