+7
Եղանակը Երևանում
Հայ

«Մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը». Սարգսյանն` Արցախի հարցով բանակցությունների և Փաշինյանի վարչապետության հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)

17:25
14 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է ապագա պլաններին, Արցախյան պատերազմի հետևանքով կապիտուլյացիայի պատճառներին և Հայաստանի դիվանագիտական ձախողումներին։

Հարցազրույցից հատվածներ են թողարկվել հեռուստաալիքի Facebook–յան էջում, որի ամբողջական տարբերակը կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21։00–ին։

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու։ Մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու», – հայտարարել է Սարգսյանն` անդրադառնալով Արցախի հարցով բանակցություններին։

Սարգսյանը նշել է, որ համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նա ուղիղ հարցրել է. «Սերժ, կարո՞ղ ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Ղարաբաղի հարցում։ Ուզու՞մ ես, արդյոք, խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս–քվոն պահպանել»։
Սարգսյանը հայտարարել է, որ անկեղծորեն ասել է. «Ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին», ինչին հետևել է հաջորդ հարցը. «Ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»...

Սարգսյանը նշել է, որ ոչ միայն պատրաստեր ստորագրել «այդ աշխատանքային փաստաթուղթը» (մանրամասներ չեն նշվում, խմբգր), այլև բացառապես համաձայնվել է մնալ Հայաստանի վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը։
Նախկին նախագահը կարծում է, որ եթե հնարավորություն լիներ պատմության անիվը ետ պտտելու և վերադառնալու 2018թ., ապա բնակչության 99%–ը դրան «կողմ» կլիներ։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ.–ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր», – կարծում է Սարգսյանը։

Ու՞մ պրոեկտն է Փաշինյանը

ՀՀ երրորդ նախագահը մեկնաբանել է լայնորեն տարածված վարկածն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոեկտն է։

«Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի... Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև», – նշել է Սարգսյանը։

Հայտնի արտահայտության մասին

2018թ.–ի «թավշյա» հեղափոխության գագաթնակետին Սարգսյանը, հայտարարելով իր հրաժարականի մասին, հանդես եկավ հայտնի դարձած արտահայտությամբ. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Հիշեցնելով դրա մասին` թղթակիցը հետաքրքրվեց. «Դա վերաբերու՞մ էր իր հետնորդի սխալ ընտրությանը»։

Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ»։

6մլրդ դոլարի գործարք

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սարգսյանի և Բելառուսի նախագահ Աեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությանը (2016թ.–ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ), որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ձայնագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սարգսյանին առաջարկել է 5 մլրդ դոլար առաջին փուլում Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները հանձնելու համար, ինչի Սարգսյանն առաջարկում է 6մլրդ դոլար։

«Ես ուղղակի ասում էի, որ մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը», – ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով այն բանի հնարավորությանը, որ այդ առաջարկն արվել է իր հետնորդին` նախկին նախագահը նշեց. «Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի` այդ ո՞ր քայլերն են, ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ–որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ–որ գաղտնի խոստումներ են տվել իրար», – հարցադրում է անում Սարգսյանը։
Ալիևի խորհուրդների հետևանքները

«Երբ որ այս խելապաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ», – նշեց Սարգսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
13:53
21 Մարտի 2024
Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն
12:25
21 Մարտի 2024
Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ վարկանիշ
Հայաստանը համարվել է տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը
11:54
21 Մարտի 2024
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
09:36
21 Մարտի 2024
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը