535.47
7.6
476.74
+30
Եղանակը Երևանում
Հայ

Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ

15:46
21 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։

«Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին», – նշել է Մարուքյանը։

Միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook–յան իր էջում նշել է, որ «Լուսավոր Հայաստանը» չունի «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: 

«Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին («Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան, խմբգր.), իսկ քիչ առաջ նաև պարոն Մարուքյանին», – նշել է Մակունցը։

Մայիսի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Հանուն անկախ դատարանների» ակցիայի մեկնարկի մասին և կոչ արեց մայիսի 20–ին ժամը 08։30–ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքն ու ելքը` խոստանալով ժամը 12։00–ին հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Մայիսի 20–ին ժամը 08։30–ից ակտիվիստներն արգելափակեցին հանրապետության դատարանների մուտքն ու ելքը։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը, իսկ 13։30–ին կոչ արեց վերացնել դատարանների արգելափակումը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:32
17 Հուլիսի 2019
Ճառագայթային բուժման ծառայությունում կատարվել են մի շարք փոփոխություններ
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության մասով կատարվել են մի շարք փոփոխություններ:
12:33
17 Հուլիսի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:44
17 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել:
11:00
17 Հուլիսի 2019
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է:
10:49
17 Հուլիսի 2019
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:
10:32
17 Հուլիսի 2019
Մահացել է հայտնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

10:30
17 Հուլիսի 2019
ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացվել` Վանեցյանի հանձնարարականով
ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացվել` Վանեցյանի հանձնարարականով:
08:00
17 Հուլիսի 2019
Երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները։
20:30
16 Հուլիսի 2019
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։
18:34
16 Հուլիսի 2019
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է (ՖՈՏՈ)
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է:
18:17
16 Հուլիսի 2019
«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)
Այսօր քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։