441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի լաբորատոր ցուցանիշները վատացել են

16:14
07 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր լաբորատոր ցուցանիշների վատացման պայմաններում: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը: 

«Հիվանդանոց ընդունվելուց հետո Գրիգորյանի առողջական վիճակը մնում է անփոփոխ և գնահատվում է որպես կայուն ծանր: Բժշկական կենտրոնում նրա գտնման առաջին օրվա համեմատ որոշ լաբորատոր ցուցանիշներ բացասական են, սակայն կլինիկորեն նա գտնվում է նույն վիճակում», - ասաց Մանուկյանը` նշելով, որ Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ:

Ըստ նրա, գրանցվում է, մասնավորապես, արյան մեջ շաքարի մակարդակի զգալի աճ, սակայն դա չի կարող ազդել ընդհանուր վիճակի վրա:

«Երեկվա համեմատ գրանցվել է արյան մեջ շաքարի մակարդակի աճ, սակայն դա կատաստրոֆիկ չէ: Նման տատանումներ հնարավոր են: Եթե Գրիգորյանը կայուն կերպով չստանա անհրաժեշտ բուժում, նրա առողջական վիճակը կտրուկ կվատանա», - ասաց Մանուկյանը: 

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ՔԿՀ–ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց հունիսի 6–ին։ Նա հոսպիտալացվել է նախակոմատոզ վիճակում։ Ավելի ուշ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բժշկական օգնությունից և դեղորայքից։–0– 

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է որպես «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ