535.51
7.47
476.9
+20
Եղանակը Երևանում
Հայ

Մալայանի աչքի կլինիկայում գրանցված միջադեպով զբաղվում է ոստիկանությունը. նախարար

14:54
13 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մալայանի անվան աչքի կլինիկայում գրանցված միջադեպի կապակցությամբ` քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելու նպատակով, երկուշաբթի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապանության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ին հայկական մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մալայանի անվան կլինիկայի վեց հիվանդ գրեթե կուրացել են «Նատալի Ֆարմ» ընկերությունից ձեռք բերված դեղամիջոցի ներարկումից հետո։ Տուժածները վիրահատվել են, նրանց վստահեցրել են, որ տեսողությունը կվերականգնվի մի քանի ամսվա ընթացքում։ Նույն օրը ԱՆ–ն հաստատել է հետսրսկումային ինֆեկցիայի և կատարված վիրահատությունների փաստը։

«Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկվել է միջադեպի մասին ` նրանց մասով ստուգում իրականացնելու նպատակով։ Մեր կողմից ներգրավվել են Դեղերի փորձաքննության կենտրոնի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները», – ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով, եթե բացահայտվի, որ տեղի ունեցածն անփութություն է, ապա դա պետք է ունենա իրավական հետևանքներ առողջությանը վնաս հասցնելու քրեական գործի շրջանակում։

Ինչ վերաբերում է դեղի որակին, որը ներարկվել է տուժած հիվանդներին, ապա Թորոսյանը հայտարարեց, որ դեռևս չճշտված տեղեկատվության համաձայն, այն ներարկվել է պատշաճ կերպ, սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին, և ներարկման ժամանակ փորձաքննությունը որևէ խնդիր չի բացահայտել։

«Ենթադրվում է, որ տեղի ունեցածը դեղի կիրառման կանոնների խախտման հետևանք է։ Սակայն դա միայն ենթադրություն է։ Բոլոր ասպեկտները պետք է ճշտվեն փորձաքննության արդյունքում», – ասաց նախարարը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
08 Հուլիսի 2019
Մանե Թանդիլյանն առաջարկում է հանել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրով առկա սահմանափակումը
Հայաստանում ներկայում գործում է հիփոթեքային վարկերի տոկոսների մարման ծրագիր` պետբյուջե վճարված եկամտահարկի հաշվին։
20:17
08 Հուլիսի 2019
Georgian Airways–ը կրկնակի ավելացրել է թռիչքները դեպի Երևան և Բաթումի–Երևան չվերթ է բացել
Georgian Airways ավիաընկերությունը երկուշաբթի օրվանից ավելացրել է Թբիլիսի–Երևան չվերթերի թիվը
18:16
08 Հուլիսի 2019
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի գործով ձերբակալվել է մեքենաներից մեկի վարորդը
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի գործով ձերբակալվել է մեքենաներից մեկի վարորդը:
18:02
08 Հուլիսի 2019
1մլն դոլարի գաղափարներ. ներկայացվել է Երևանի բարեկարգման նախաձեռնությունների կայքը
Երևանի քաղաքապետարանը երկուշաբթի ներկայացրել է ինտերակտիվ կայք
15:57
08 Հուլիսի 2019
Աննախադեպ ծրագիր. ԶՄՊԿ-ն թողարկում է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ,  նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց:
15:47
08 Հուլիսի 2019
«Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում». Արմեն Սարգսյանը պատասխանել է սյունեցիների հարցերին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Քարահունջ համայնք
14:33
08 Հուլիսի 2019
Վրաստանում ՃՏՊ–ից տուժած երեք քաղաքացիներն արդեն Երևանում են
Վրաստանում գրանցված ողբերգական տուժած երեք քաղաքացիներն արդեն Երևանում են։
14:00
08 Հուլիսի 2019
Աղբ և մետաղական ջարդոն. երևանյան առավոտը սկսվեց բողոքի ակցիաներով (ՎԻԴԵՈ)
Աղբ և մետաղական ջարդոն. երևանյան առավոտը սկսվեց բողոքի ակցիաներով:
13:08
08 Հուլիսի 2019
Վրաստանում գրանցված ՃՏՊ–ից տուժած երեխաներից մեկն արդեն Երևանում է. Թորոսյանն այցելել է նրան
Վրաստանում գրանցված ՃՏՊ–ից տուժած երեխաներից մեկն արդեն Երևանում է. Թորոսյանն այցելել է նրան։  
12:58
08 Հուլիսի 2019
Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել անօրինական գործադուլի հետևանքով
Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել անօրինական գործադուլի հետևանքով։
12:36
08 Հուլիսի 2019
Զոդի կամրջի վրա գրանցված սարսափելի ՃՏՊ–ի հետքերով. հայտնի են մանրամասներ 6 զոհված ուղևորների մասին
Զոդի կամրջի վրա գրանցված սարսափելի ՃՏՊ–ի հետքերով. հայտնի են մանրամասներ 6 զոհված ուղևորների մասին:
12:02
08 Հուլիսի 2019
ԱՆ–ն տեղեկություններ է հաղորդում Զոդի կամրջի վրա գրանցված ՃՏՊ–ից տուժածների առողջական վիճակի մասին
ԱՆ–ն տեղեկություններ է հաղորդում Զոդի կամրջի վրա գրանցված ՃՏՊ–ից տուժածների առողջական վիճակի մասին: