544.32
7.6
477.81
+30
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի՝ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ

00:44
20 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

Այսօր ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։

Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ–ի հայտարարությունն ամբողջությամբ.

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․

Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից:Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։

Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: