537.15
7.44
480.03
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Կրակում են ամեն շարժվող բանի վրա». ՀՀ–ում հնարավոր է արգելվի ցանկացած տեսակի որս

18:28
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է արգելել ցանկացած տեսակի որս։

Վանեցյանը համապատասխան առաջարկն արել է այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում, որի ժամանակ քննարկվել ու հավանության է արժանացել  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն 7 տարի է՝ չեմ գնացել որսի: Եկեք նախաձեռնությամբ հանդես գանք, որսը առհասարակ արգելենք և որսորդական պատրոնների արգելք կիրառենք ժամանակավոր, որովհետև գնում են և անկանոն որս են անում ցանկացած սեզոնի, ցանկացած ժամանակ, և դա վերահսկելը դժվար է»,-ասաց նա:

Загружается новость ... "Лево"

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին համաձայնվեց նման որոշման ընդունման անհրաժեշտության հետ։

«Այդ գաղափարը շատ լավ, ճիշտ գաղափար է, բայց մենք պետք է շատ լուրջ ուսումնասիրենք, պետք է բազմակողմանի նայել խնդիրը: Այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերը եկել են առաջին հորիզոնականներ, եթե ոչ առաջին, և մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, դրա մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին, և պետք է կարողանանք բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ արգելքը կարելի է կիրառել վերապահումներով, քանի որ կան պոպուլյացիաներ, որոնք այդքան էլ վատ վիճակում չեն։ 

«Չնայած, մյուս կողմից, հասկանում եմ ձեր մտահոգությունը, քանի որ մարդիկ կարող են օգտագործել նման սողանցքները, և եթե հրացանով գնան անտառ, ապա կսկսեն կրակել հերթով ամեն ինչի վրա։ Հարկավոր  է անցկացնել ուսումնասիրություն և լսել փորձագետների կարծիքը», – ասաց Փաշինյանը։

Այս կապակցությամբ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  նշեց, որ հիմա բարձիթողի վիճակ է, որը հանգերցել է կենդանիների  և թռչունների համատարած ոչնչացման։

«Կրակում են ամեն շարժվող բանի վրա։ Կան բազմաթիվ օրենսդրական բացթողումներ, և մենք ևս դիտարկում ենք որսի ժամանակավոր սահմանափակում ներդնելու հնարավորությունը», – նշեց Գրիգորյանը` հավելելով, որ այս հարցով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների հետ խորհրդատվությունների ընթացքում պարզվել է, որ նրանց մոտ ավտոմեքենան ևս համարվում է որսի գործիք և առգրավվում է հրացանի հետ միասին։

«Եթե Հայաստանում ևս մի քանի անգամ առգրավվի ավտոմեքենան, ապա դա կարող է դառնալ լուրջ ազդակ անօրինական որսը դադարեցնելու համար», – ընդգծեց Գրիգորյանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Մայիսի 2019
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար:
19:50
24 Մայիսի 2019
Շրջանավարտները` կառավարական ամառանոցում. հնչում է Վերջին զանգը (ՎԻԴԵՈ)
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին։
19:38
24 Մայիսի 2019
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել:
18:37
24 Մայիսի 2019
Փաշինյանը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները
Վարչապետը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները։
18:12
24 Մայիսի 2019
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
17:31
24 Մայիսի 2019
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն։
16:19
24 Մայիսի 2019
ԱԱԾ–ն պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում. Վանեցյան
ԱԱԾ տնօրենի խոսքով, իր ղեկավարած կառույցը պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում։
15:35
24 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
15:08
24 Մայիսի 2019
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից
Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է
15:00
24 Մայիսի 2019
Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:
12:01
24 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները։
10:50
24 Մայիսի 2019
Հայտնի է ԿԳ, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածուն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում են փոխնախարարի պաշտոնի թեկնածությունները։