527.39
7.13
475.9
+37
Եղանակը Երևանում
Հայ

Կոտայքի դատավորը 3.4 մլն դրամ պետտուրքից ազատելու դիմաց քաղաքացուց պահանջել է 1.2 մլն դրամ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11:52
01 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք ստանալը) մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: 

Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:    

30.03.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գ. Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Գ. Հեբոյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:57
20 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը «կանաչների» ակցիայի մասին. նրանց գործողությունները չէին բխում օրենքից
«Արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը», - նշում են ոստիկանությունից:
16:41
20 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
16:12
20 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)
Հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:
14:51
20 Օգոստոսի 2019
ԱԱԾ–ն կստուգի Ամուլսարի գործարքում առկա կոռուպցիոն հետքերը
Հայաստանի ԱԱԾ–ն կստուգի ԶԼՄ–ներում և սոցցանցերում հրապարակած հաղորդումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործարքում կոռուպցիոն հետքի առկայությունը։
12:46
20 Օգոստոսի 2019
Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի
2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
10:52
20 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել
19:43
19 Օգոստոսի 2019
Ըստ Ամուլսարի ակտիվիստի՝ իրեն ծեծել են «կարմիրբերետավորները». նշանակվել է ծառայողական քննություն
Միաժամանակ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
17:23
19 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանն Ամուլսարի հարցով հայտարարություն կանի
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ