544.32
7.6
477.81
+24
Եղանակը Երևանում
Հայ

Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ–որ ժամանակ այն թռչել է. Արարատի մարզպետ

15:35
12 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ԱԺ–ում խոսել է մարզում բացվող կոկորդիլոսաբուծարանի մասին։

Նրա խոսքով, այն իրենից ներկայացնելու է էկոայգի` ալիքային լողավազանով, հեծանվային հրապարակով, մանկական հրապարակով, արագ սննդի կետերով, ռեստորաններով։

Անդրադառնալով կոկորդիլոսի ձվերի ներմուծման գործընթացին` Սարգսյանը նշեց. «Քանի որ մենք չունենք մաքսային կոդ` նախատեսված կոկորդիլոսի ձվի մասով, ունենք միայն մաքսային կոդ` թռչնի ձվի մասով, ապա կոկորդիլոսի ձուն ներմուծվում է թռչնի ձվի կոդի տակ»։

«Կոկորդիլոսն իր կազմվածքով, իր ամբողջ օրգան համակարգերով, մոտ է թռչուններին։ Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ–որ ժամանակ կոկորդիլոսները թռչել են։ Օրինակ եթե ինչ–որ ժամանակ ձկներ են նույնիսկ եղել, որոնք թևեր են ունեցել, հիմա նրանք ջրի մեջ լողում են, թեփուկներ ունեն, դա չի նշանակում, որ նրանք ինչ–որ ժամանակ այլ խմբի չեն դասվել», – նշեց մարզպետը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան: