424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ

11:59
15 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ, հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Загружается новость ... "Лево"

Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով։

Իրենց հորը սպանած Խաչատրյան քույրերի գործը վերջին ամիսներին ընտանեկան բռնության մասին Ռուսաստանում ամենաաղմկոտ թեման է։ 2018 թվականի հուլիսին 57–ամյա Միխայիլ Խաչատրյանի դին հայտնաբերվել է Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքում` բազմաթիվ կտրած–ծակած վերքերով։

Քննության ընթացքում կատարվել են մի շարք փորձաքննություններ, որոնք ցույց են տվել, որ Խաչատրյանը երկար տարիների ընթացքում պարբերաբար ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնության է ենթարկել իր դուստրերին` 17–ամյա Մարիային, 18–ամյա Անգելինային և 19–ամյա Կրեստինային։

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ արդյունքում քննությունը քույրերին մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ՔՕ ամենածանր հոդվածներից մեկով` «Նախնական պայմանավորվածությամբ սպանություն մի խումբ անձանց կողմից», որը նախատեսում է 8-20 տարվա ազատազրկում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ