419.96
4.23
389.72
+21
Եղանակը Երևանում
Հայ

Կարգավորիչը հերքել է «Պոբեդայի» հետ կապված սկանդալի մասին ԶԼՄ–ների նոր տարբերակը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

17:21
13 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մեկնաբանել է ԶԼՄ–ների հրապարակումներն այն մասին, որ «Պոբեդա» ռուսական լոուքոսթերին խոչընդոտում են երևանյան չվերթերի գործարկման հարցում։

Տեղական ԶԼՄ–ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Պոբեդան» պատրաստվում է հեռանալ հայկական շուկայից, քանի որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ստեղծում են արհեստական խոչընդոտներ «Պոբեդայի» համար դեպի Երևան, այլ ոչ թե Գյումրի (ինչպես այժմ է, խմբգր.) թռիչքներ կազմակերպելու հարցում` միաժամանակ Երևան ներգրավելով այլ ավիափոխադրողների։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Կոմիտեի օդային կարգավորումների վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը, 2019–2020թթ.–ի ձմեռային սեզոնին դեպի Երևան ավիափոխադրումներ իրականացնելու ոչ մի հայտ չի մերժվել։

Загружается новость ... "Лево"

«Ձմեռային շրջանում ավիափոխադրումների հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20–ը», – նշեց նա` ընդգծելով, որ «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային շրջանում դեպի Երևան թռիչքներ իրականացնելու հնարավորության տրամադրման հայտ չի ստացվել։

Նրա խոսքով, հայկական շուկայից «Պոբեդայի» հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները կարող են չափազանցված լինել, քանի որ ընկերության արտոնագիրն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 27–ը։

«Ցանկացած ընկերություն ինքն իրավունք ունի ընտրել այն օդանավակայանը, որի միջոցով պատրաստվում է իրականացնել ավիափոխադրումները` միաժամանակ հաշվի առնելով սեփական ֆինանսական հնարավորությունները։ Կոմիտեն ոչ մի կերպ չի կարող խանգարել նրանց գործունեությանը», – ասաց նա։

Օրերս ԶԼՄ–ները հաղորդեցին, որ «Պոբեդա» լոուքոսթերը մտադիր է ձմեռային սեզոնից դադարեցնել չվերթերը դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան վառելիքի սիստեմատիկ թերլցման պատճառով։ 

Լոուքոսթերի հայտարարության կապակցությամբ կազմակերպվեց ներքին ստուգում «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ում, որը Գյումրիու «Շիրակ» և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչն է։

Դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան իրականացվող «Պոբեդա» լոուքոսթերի չվերթերն առավել մատչելի միջոց են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են Մոսկվայից այցելել Հայաստան կամ հակառակը։ 2016թ.–ի դեկտեմբերին իրականացվեց առաջին թռիչքը, և այս պահին «Պոբեն» կատարում է շաբաթական 10 չվերթ, իսկ ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել