534.18
7.56
476.18
+28
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունն ունի կամք անկախ դատական համակարգ ունենալու գործում. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)

10:52
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: 

Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:  

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախկին նախարար պարոն Զեյնալյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Պարոն Զեյնալյանը Հայաստանում չէ և այդ է պատճառը, որ այսօր այստեղ ներկա չէ: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:

Ըստ էության, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին այսօր քիչ անց առիթ կունենամ խոսելու Ազգային ժողովում: Չեմ ցանկանում այստեղ շատ մանրամասնել, որովհետև այդ թեմայով տարբեր առիթներով, ձևաչափերով բազմիցս ենք խոսել: Պարոն Բադասյան, ինձ համար շատ կարևոր է նաև, որ պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի և համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և ընդհանրապես համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի: Այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություններ, որովհետև այս գործընթացի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Մանավանդ պարոն Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավականին բարդ աշխատանք է սպասվում նախարարությունը ղեկավարելու հարցում: Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել Ձեր սպասելիքները: Կարծում եմ, որ այս փուլում էական է բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է գտնվում, կազմել այնպես, որպեսզի հանրությունը հստակ ակնկալիքներ ունենա յուրաքանչյուր գործողության մասով վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի շուրջ: Վստահ եմ, որ մենք մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերն այսուհետ այնպես կկազմենք ու այնպես կաշխատենք, որպեսզի հստակ լինի, թե երբ ինչն է պատրաստ լինելու և որ ոլորտում մենք ինչ խնդիրներ ունենք ու ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումները: Ինչպես պարոն վարչապետը նշեց, տրամադրված եմ պոզտիտվ աշխատել բոլորի հետ՝ մեր նպատակների իրականացման համար»,- ասել է Արդարադատության նորանշանակ նախարարը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին: